ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի` Instagram-ում հրապարակած Stories-ները դիտումների քանակով առաջ են անցել ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հրապարակումներից։ Այդ են վկայում Instagram-ում հրապարակած վիճակագրության արդյունքները։
11 մլն լսարան ունեցող «Դոմ-2» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի պատմությունները վարկանիշի երրորդ տեղում են հայտնվել, Քարդաշյանինը` չորրորդ (թեև նա 104 մլն բաժանորդ ունի)։ Նրանցից առաջ են անցել միայն ֆուտբոլիստ Նեյմար-կրտսերն ու վենեսուելացի ինտերնետ-աստղ Լելե Պոնսը, որը հայտնի է դարձել Vine սերվիսում կարճ տեսահոլովակներ տեղադրելով։
Ռուսաստանի օգտատերերի ցանկում Բուզովան գլխավորել է ամենադիտվող պատմություններ ունեցող հայտնիների ցանկը, նրանից հետո վարկանիշում նշված են ռեփեր Ջիգանի կինը` Օքսանա Սամոյլովան, և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորոդինան։
Վարկանիշներ են կազմվել նաև բաժանորդների, հրապարակումներին դրված հավանումների, վերատարածման և հեշթեգերի քանակով։ Instagram-ում ռեկորդակիր է դարձել Սելենա Գոմեսը։ 25-ամյա երգչուհին և դերասանուհին 130 մլն հետևորդ ունի։ Նրանից հետո հետևորդների քանակով վարկանիշում հայտնվել են Քրիշտիանու Ռոնալդուն, երգչուհի Արիանա Գրանդեն և փոփ-աստղ Բեյոնսեն։
Ի դեպ, Սելենա Գոմեսի այս լուսանկարը, որն արվել է երիկամների փոխպատվաստումից հետո (նրան իր երիկամն էր նվիրաբերել ընկերուհին), տարեկան կտրվածքով համացանցում երրորդն է դարձել իր հանրաճանաչությամբ։