ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. «ՉԻ» խմբագրությունը շարունակում է ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։
Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողներն ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։
«Դրամը մանկապարտեզում պահանջում են առձեռն և ոչ հաշվեհամարին փոխանցելով։ Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան»,– գրում է թերթը: