00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանը պարտքեր դրեց ուսերիս. դերասանի նախկին կինը խոսել է ժառանգության մասին

Բաժանորդագրվել
Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան պնդում է, որ ինքը ոչինչ չի ստացել Ջիգարխանյանից և ամբողջ գույքը ձեռք է բերել ամուսնությունից առաջ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, խոստովանել է, որ խղճում է դերասանին և համարում, որ նա իրավիճակի զոհ է դարձել։ Նա ասել է նաև, որ այլևս չի հարգում նախկին ամուսնուն։ Վիտալինան այս մասին խոսել է «Կինը, սիրո պատմություն» ծրագրում, որից հատվածներ է ներկայացրել «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի փաստաբանի սենսացիոն հայտարարությունը. նա իր հետաքննությունն է անցկացրել

«Ես ամուսնուս զոհ եմ համարում, քանի որ վստահ եմ` նա հիմա դժբախտ է, ֆիզիկապես դժվար է նրա համար։ Մարդկային առումով խղճում եմ նրան` որպես հիվանդ, տարեց մարդու… Այո, իմ վերաբերմունքը փոխվել է նրա հանդեպ` որպես տղամարդու և ամուսնու։ Ես այլևս չեմ հարգում նրան։ Բայց ինձ համար ցավալի է, որ նա անօգնական է, կողքին օտար մարդիկ են։ Գիտեմ, որ նա նման բաներ չի սիրում, նյարդայնանում է դրանից։ Եվ հիմա տանջվում է և իր տանջանքների համար ինձ մեղադրում»,- ասել է նա։

Կինը պատմել է նաև, թե երբ է առաջին անգամ տեսել Արմեն Ջիգարխանյանին։

«Ես 16 տարեկան էի։ Մայակովսկու թատրոնը Կիև էր եկել «Վերջին զոհը» ներկայացումով։ Հենց տեսա Արմեն Բորիսովիչին, կոկորդս սեղմվեց։ Հասկացա, որ վերջն է։ Եվ այլևս չկարողացա այդ զգացողությունը հաղթահարել։ Ներկայացումից հետո կանգնեցի ծառայողական մուտքի մոտ։ Դուրս եկան Նատալյա Գունդերևան, Ալեքսանդր Լազարևը և, իհարկե, Արմեն Բորիսովիչը։ Նրանցից ինքնագիր վերցրի։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ եթե ես այդ մարդու հետ չլինեմ, իմ կյանքը չի դասավորվի…»,- նշել է կինը։

Նրա խոսքով, Ջիգարխանյանը ոչինչ չի կտակել և ոչ մի գույք չի կնոջ անունով չի գրանցել. ամբողջը ձեռք է բերել ամուսնությունից առաջ։

«Ես վարկ վերցրի և մինչև հիմա վճարում եմ` գործազուրկ լինելով։ Հիմա ես պարտքերի մեջ եմ Արմեն Բորիսովիչի քմահաճույքի պատճառով»,- վստահեցրել է Վիտալինան։

Նա խոսել է նաև Ջիգարխանյանից երեխա ունենալու մասին։

«Իրականում նա էր երեխա ուզում։ Հիմա երևի տեղին չէ խոսել այդ մասին։ Բայց ինձ թվում է` պետք էր փորձել։ Պարզապես պետք էր սկսել զբաղվել դրանով»,- ասել է Վիտալինան։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0