00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի փաստաբանի սենսացիոն հայտարարությունը. նա իր հետաքննությունն է անցկացրել

© Facebook/Виталина Цымбалюк-РомановскаяАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դերասանի փաստաբանը վստահ է, որ Վիտալինան վաղուց էր մտադրվել կողոպտել Ջիգարխանյանին։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, վաղուց էր ուզում սնանկացնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստին, ռուսական «Пусть говорят» (Թող խոսեն) հաղորդման եթերում հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը։

Նրա խոսքով` Վիտալինան 2015 թվականից գումարներ է հանել Ջիգարխանյանի հաշիվներից։

«Ես այս պահին չեմ մեկնաբանում, թե ինչպես է նա արել այդ` լիազորագրով, Ջիգարխանյանի համաձայնությամբ, թե առանց դրա, բայց փաստն եմ արձանագրում։ Այդ միջոցները հետագայում հայտնվել են նրա հաշիվների վրա։ Ենթադրում եմ, որ Վիտալինա Վիկտորովնան փողասեր է, նա պաթոլոգիկ հետաքրքրություն ունի փողի նկատմամբ», — նշել է Պարֆյոնովը` ավելացնելով, որ Ջիգարխանյանի նախկին կինը գումարներ էր ստացել նաև բնակարանների վաճառքից։

«Այլ հարց կլիներ, եթե դա ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք լիներ», — ասել է փաստաբանը։

Պարֆյոնովի խոսքով, Վիտալինային զարմացրել է, որ Արմեն Բորիսովիչը ամուսնալուծության մասին որոշում է կայացրել։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի նախկին կինը հայտարարել է, որ հղի է. Վիտալինան խուսափո՞ւմ է հարցաքննությունից

«Հոկտեմբերի սկզբից ես զբաղվում եմ այս աղմկահարույց գործով և աշխատում եմ փաստաթղթերի ու ապացույցների հետ… Ես ստացել եմ Արմեն Բորիսովիչի համաձայնությունը և եկել եմ այս հաղորդմանը, թեև դա դուրս է իմ կանոններից։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վաղուց էր պատրաստվում սնանկացնել Արմեն Բորիսովիչին։ Փաստեր կան։ Ես` որպես փաստաբան, որ համապատասխան իրավասություններ ունի, կարող էի համապատասխան հարցում կատարել բանկային հաստատություններ` կապված Արմեն Բորիսովիչի քարտային շարժի հետ», — ավելացրել է Ջիգարխանյանի փաստաբանը։

Նույն հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Արմեն Ջիգարխանյանը նշել է, որ մի շարք հարցերի պատասխաններ չունի։


«Մի շարք լուրջ հարցեր կան, սակայն չեմ կարող կյանքս վտանգելով տալ դրանց պատասխանները։ Իմ կյանքում այժմ այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնց ես պատասխաններ չունեմ, թեև կարծես և՛ խելացի եմ, և՛ ժողովրդական արտիստ», — նշել է Ջիգարխանյանը։
Актер Армен Джигарханян - Sputnik Արմենիա
«Չար ոգին մեր կողքն է ապրում». ամուսնալուծված Ջիգարխանյանի առաջին հարցազրույցը

Դերասանի փաստաբանը նաև հայտնել է, որ հայց է նախապատրաստում ենթադրյալ խարդախության փաստով, քանի որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չարաշահել է նրա վստահությունը։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։

Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0