00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրը պատմում է` ինչպես է Իջևանի քրեականի պետը խոշտանգել 19 տարեկան որդուն

© Sputnik / Arpi Beglaryan Машина ГАИ
Машина ГАИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է Տավուշում ծեծի ենթարկված տղայի մոր հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնում 19-ամյա երիտասարդ է ծեծի ենթարկվել: 19-ամյա տղային ծեծի է ենթարկել Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատմել է ծեծի ենթարկված տղայի մայրը՝ տիկին Գրետան:

Сотрудник дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Սպանություն Երևանում. դանակահարված տղամարդը 6 անգամ դատապարտված է եղել

Նրա պատմելով` հոկտեմբերի 4-ին որդին՝ Վահրամ Սիմոնյանը, հարևանի հետ գնում է տան համար վառելափայտ բերելու, սակայն մեքենան անսարք լինելու պատճառով փայտը դատարկում են անտառում և վերադառնում: Ճանապարհին նրանց փորձում է կանգնեցնել մի «Մերսեդես» մակնիշի մեքենա:

«Որդիս չի իմացել, թե ովքեր են փորձում իրեն կանգնեցնել, չի կանգնել: Հասել է մեր տան բակ, նրա հետևից մինչև բակ եկել է այդ մեքենան, որի միջից իջել են մարդիկ, ովքեր ներկայացել են որպես բաժնի աշխատողներ:

Որդիս ասել է, որ ինքը չէր կարող իմանալ, որ իրեն կանգնեցնողները ոստիկաններ են, քանի որ մեքենան ոստիկանական չէ: Այնուհետև պայմանավորվել են գնալ բաժին, միջնեկ որդուս հետ բաժին են գնացել նաև փոքր որդիս՝ Ժորա Սիմոնյանը, և ամուսինս:

Բաժնում որպես կասկածյալ են համարել Ժորային (ապօրինի ծառահատում կատարելու-խմբ.), ապա բարձրացրել 3-րդ հարկ և սենյակներից մեկում քրեականի պետ Գարիկ (Գերասիմ) Մարդանյան կոչեցյալը երեխային կասկածյալ համարելուց հետո հայհոյել է, ապտակել, ոտքով փորին, ոտքերին հարվածել: Որդիս՝ Ժորան, մեկ տարի առաջ լեղապարկի վիրահատության է ենթարկվել, հարվածներից հետո սուր ցավեր է ունենում: Ծեծը փորձել է կանխել Գարիկ Մարդանյանի գործընկերներից մեկը, սակայն ապարդյուն: Ծեծից հետո, երբ որդիս սենյակում մենակ է մնացել, զանգահարել է այդ պահին բաժնի դռան մոտ գտնվող ամուսնուս և ասել՝ պապ մեզ ստեղ ծեծում են:

Полиция Армении - Sputnik Արմենիա
Օրենքի պահապանը օրենք է խախտում. ոստիկանության պաշտոնյան խոշտանգել է քաղաքացուն

Միջնեկ որդիս այլ սենյակում է եղել: Ամուսինս հենց շենքի բակում հանդիպել է Մարդանյանին ու հարցրել` ինչո՞ւ ես ծեծել իմ երեխային, ի պատասխան Մարդանյանն ասել է, թե լավ եմ արել, գնա որտեղ ուզում ես բողոքի, ի վնաս ձեզ: Դրանից հետո ամուսինս զանգահարել է 1-02, հաղորդում տվել տեղի ունեցածի մասին, հետագայում գործով զբաղվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Գործը քննող քննիչով մենք հիացած ենք»,- մանրամասներ է ներկայացրել 19-ամյա տղայի մայրը:

Նրա խոսքով՝ ոստիկանության բաժնից տուն վերադառնալիս Ժորա Սիմոնյանի մոտ ցավեր են սկսվում, անմիջապես տեղափոխում են Իջևանի հիվանդանոց. «Քանի որ մեկ տարվա վիրահատված էր, սկսեցինք անհանգստանալ՝ մտածելով, որ հարվածներից վնասվել է վիրահատված տեղը: Հիվանդանոցում հետազոտություններ արվեցին, պարզվեց, որ մկանային սուր ցավեր են: Վնասվածքները հերթապահ բժիշկները արձանագրեցին»,- ասաց տիկին Գրետան: Նա նշեց, որ արդեն իսկ հիվանդանոցում մայորի բարեկամները միջնորդի կարգով զանգահարել են ամուսնուն և խնդրել գործը փակել, չբողոքել:

Դեպքից հետո ծնողները եկել են Երևան՝ հանդիպելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, նրանց, սակայն, ընդունել է ոստիկանության աշխատակիցներից մեկը և խոստացել, որ գործը փակուղի չի մտնի:

Թերթը տեղեկացել է, որ կոչումով մայոր Գերասիմ (հայտնի է Գարիկ անունով) Մարդանյանը բնակվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: 5-6 տարի է` աշխատում է ոստիկանական համակարգում:

Լրահոս
0