ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Երևանի իր տանը հայտնաբերվել է նախկինում 6 անգամ դատապարտված, «Կճո» մականվամբ 64–ամյա տղամարդու դին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Սարի Թաղի տներից մեկում` խոհանոցի հատակին, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ոստիկանությունը դեպքի վայր է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խմբի ահազանգով»,– նշված է կայքում։
Սպանությունը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 30-ին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները և պարզել` սպանվածը նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրած-ծակած առարկայից ստացած հարվածի մի քանի հետքեր:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
