00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիլիկոնային Հայաստան». Հայկական բլոկչեյնը համաշխարհային առաջատար է դառնում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցСетевое оборудование
Сетевое оборудование - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորաձև «բլոկչեյն» բառն այսօր շատ է գործածվում։ Ժամանակակից տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում տարածում են ստանում, ու հայ մասնագետներն այդ հարցում ընդհանուր միտումներից հետ չեն մնում։

Հայ ՏՏ մասնագետները տարածաշրջանում լավագույններից են, նրանք այդքան էլ շատ չեն, սակայն դա նրանց չի խանգարում առաջատարների շարքում լինել, քանի որ որակ են ապահովում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց PUBLIQ բլոկչեյն–մեդիահարթակի համահիմնադիր Արմեն Ալեքսանյանը։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

Նոյեմբերի 15–ին PUBLIQ ընկերությունը մեկնարկել է նոր մեդիահարթակ, որը յուրաքանչյուր հեղինակին թույլ է տալիս ոչ միայն ազատ կերպով նյութեր տեղադրել, իրենց աշխատանքի համար պարգևատրում ստանալ, այլ նաև մասնակցել միահամուռ եկամտի ստեղծմանն ու բաշխմանը։ Ինչքան ավելի մեծ է հարթակի ակտիվությունն ու դրա արտադրած եկամուտը, այնքան ավելի շատ կարող է վաստակի յուրաքանչյուր մասնակիցը։

–Ի՞նչ է բլոկչեյնն, ու ինչպե՞ս է այն աշխատում։

– Իմաստն այն է, որ պետք է առավելագույն քանակությամբ օգտատերեր, այս դեպքում` հեղինակներ գրավել։ Ու դրանով փորձել լուծել այն խնդիրը, որը կա բոլոր հեղինակների առջև։ Օրինակ` բլոգերը խնդիր ունի ճանաչում ստանալ համացանցում, նա բլոգ է ստեղծում, ինչ-որ հետաքրքիր բան է հրապարակում, սակայն դրամայնացման խնդիր է առաջանում։

Робот Оболот - Sputnik Արմենիա
Հայկական անիմացիայի հաղթարշավը. «Օբոլոտ» ռոբոտը նվաճում է համացանցը

Ինչ վերաբերում է ԶԼՄ–ներին, ապա նրանց մոտ խնդիրը ճիշտ կենտրոնացումն է։ Օրինակ` այնպիսի խոշոր նախագծերն, ինչպիսին են` Facebook–ը, Google–ը գրավել են ու հսկում են ողջ տրաֆիկը։

Այսինքն` բոլոր մեդիա–կայքերը ստիպված են տրաֆիկ գրավել որոնման համակարգերի կամ սոցիալական կայքերի միջոցով։ Ստացվում է, որ մեդիա ոլորտի ներկայացուցիչներն իրենք են ստեղծում կոնտենտը, իսկ այդ ընկերությունները կանոններ են թելադրում` տնտեսությանը գրեթե մենաշնորհի իրավունքով մասնակցելով։

– Ինչպե՞ս եք գնահտում հայկական ՏՏ մասնագետների պատրաստության մակարդակը։

– ԽՍՀՄ ժամանակներից Հայաստանը համարվում էր, այսպես ասած, Խորհրդային Միության սիլիկոնային հովիտը։ Դժվար է ստուգ թիվ նշել, բայց բազմաթիվ ՏՏ– մշակումներ են ստեղծվել, ընդհանուր թվի մոտ 30%–ը միայն ռազմական ոլորտում։

Եթե ՏՏ–շուկան կադրերով գնահատել, ապա Հայաստանը քանակությամբ չի կարող այլ երկրների հետ համեմատվել, սակայն այն որակով է առանձնանում։ Մեր հիմնական առավելությունը բարդ խնդիրների լուծումն է։ Այդ առումով ես կընդգծեի շուկայի զարգացվածությունը ոչ թե քանակական, այլ որակական առումով։

Ինչ վերաբերում է նոր ուղղությանը` բլոկչեյնին, ապա մենք արդեն մի քանի տարի է ակտիվորեն զբաղվում ենք դրանով, հասցրել ենք որոշակի պայմաններ ստեղծել այլ միտումների, այդ թվում` բլոկչեյնի զարգացման համար։

© Sputnik / Aram NersesyanԱրման Ալեքսանյան
Арман Алексанян - Sputnik Արմենիա
Արման Ալեքսանյան

Օրինակ` օրերս Հայաստանում նշում են Շվեյցարիայի օրը, մենք գործընկերների հետ քննարկում էինք երկու երկրների միջև համագործակցության հարցերը։ Ընդգծվում էր Շվեյցարիայի կարգավիճակը  որպես «կրիպտոհովտի»։

Բայց ամենակարևորը այդ հարցի օրենսդրական կարգավորումն է, կարգավորիչների հարաբերությունները։ Իսկ Հայաստանը տեխնոլոգիական առաջնորդի դեր է կատարում, այսինքն` այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում օրենսդրական հիմքի կատարելագործման, նոր ներդրումային հիմնադրամների, բանկերի, շուկայի նոր մասնակիցների գրավման ուղղությամբ։

Հուսով եմ` առաջիկայում կտրուկ աճ կգրանցվի նոր արտասահմանյան նախագծերի գրավման ու Հայաստանում դրանց մշակման ուղղությամբ։

– Որքա՞ն արագ են նոր մշակումները, նոր տեխնոլոգիաները մեր երկիր հասնում։

– Մենք հաստատ հետ չենք մնում։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում մենք արդեն առաջատարներից ենք համարվում, համենայն դեպս, մեր գործունեության` բլոկչեյնի շրջանակում։

Հիմա մենք մշակում ենք մի ծրագիր, որը որոշակի լուծումներ կառաջարկի հենց տարածաշրջանային մակարդակով։ Խոսքը մեծ մասամբ ԵԱՏՄ երկրների մասին է։ Նախագծի իրականացմանը մասանկցում է նաև պետությունը, ու դա կոնկրետ տարաշքաշրջանային հացերի լուծման հարթակ կդառնա։

– Պահու՞մ են արդյոք կապը արտասահմանցի գործընկերների հետ։ Որքանո՞վ է դա կարևոր։

Դա ոչ թե կարևոր է, այլ անհրաժեշտ, առանց համագործակցության հնարավոր չէ։ Վերջին 10–15 տարվա ընթացքում հայ ՏՏ– մասնագետները, հիմնականում, սերտ համագործակցում են ամերիկացի գործընկերների հետ, քանի որ Հայաստանում շատ են ամերիկյան ընկերությունների մասնաճյուղերը։

Լրահոս
0