00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիզայի ազատականացման շահարկումը, կամ ինչպես եվրապաշտոնյաները խաբեցին հայերին

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит ЕС в Брюсселе. День второй
Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև Հայաստանը ստորագրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն դեռ պետք է չէ հույս ունենալ, որ Եվրոպան Հայաստանի հետ կանցնի առանց վիզային ռեժիմի։ Ինչու՞։ Այս մասին մտորում է Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Առանց վիզայի ռեժիմը, պարզվում է, ոչ թե իրավունք է, այլ առավելություն, որին պետք է արժանանալ

Պարզվում է` համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը վերջերս ստորագրվել է Երևանի ու Բրյուսելի մինչև, չի ազդում Հայաստանի ու Եվրամիության վիզային ռեժիմի չեղարկման վրա, հայտնել է Հայաստանում Բելգիայի դեսպան Ժան – Արթուր Րեբիժոն Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Որպես տեխնիկական խնդիր նա նշել է կենսամետրիկ անձնագրերի ստանդարտացումն ու երկկողմանի տվյալների փոխանակման մեխանիզմները, սակայն հավելել է, որ «Եվրամիության կողմից կան նաև քաղաքական խոչընդոտեր»`մտավախություններ կան, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո հայերի մեծ ներհոսք կլինի դեպի Եվրոպա։

Паспорт - Sputnik Արմենիա
Հայաստանի և ԵՄ–ի միջև վիզայի չեղարկումն այս փուլում հնարավոր չէ. դեսպան

Այդ թեմայով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին էլ ավելի կտրուկ էր արտահայտնվել։ Վիզային ռեժիմի ազատականացումը ոչ թե իրավունք է, այլ առավելություն, ասել է նա։

«Իհարկե, դե ոչ մի հստակ բան հնարավոր չէ ասել։ Բայց, մեզ թվում է, որ մինչ 2020 թվականը վիզային ռեժիմի ազատականացումը կդառնա ակնկալիք արդյունքներից մեկը»։

Փաստացիորեն, հիմա հանկարծ պարզվում է, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության երկրների հետ վիզայի ռեժիմի ազատականացում չի ենթադրում։ Սկզբում պարզեցնելու են… Բայց թե ո՞վ է որոշելու` ինչպիսինն են վիզա ստանալու պարզեցման չափանիշները` անհասկանալի է։ Մի՞թե նույնպես Սվիտալսկին։

Սվիտալսկին, կան նա, ով 2020 թվականին նրա տեղում կլինի, կարող է ասել, որ Հայաստանը չի փակել ատոմային էլեկտրակայանը, դրա համար առանց վիզայի ռեժիմը չեղարկվում է։ Ու այդ ժամանակ կարելի է հրաժեշտ տալ Ելիսեյան դաշտերի ու Էյֆելյան աշտարակի մասին երազանքներին։ Ու նույն կերպ կշարունակենք տուրիստական գործակալություններին գումարներ տալ, որպեսզի վիզա ստանալ, այլ կերպ այն ստանալ գրեթե հնարավոր չէ։

Եվրոպա մուտք գործելու վիզային համակարգը բացահայտորեն կոռուպցիոն համակարգ է

Իրականում, բիոմետրիկ անձնագրերի հետ կապված խնդիրները` երկրների միջև տեղեկատվության փոխանակման ու այլ գործընթացների հետ, հեքիաթներ են։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հարձակում հայկական ԱԷԿ–ի վրա. հարված Մոսկվային` Երևանի միջոցով

Թեև հենց միայն այն պատճառով, որ հայերից ոմանք այսօր մոտ 200–300 դոլար կաշառք են տալիս` վիզա ստանալու փաստաթղթերը ձևակերպելու ու ԵՄ երկրներ վիզա ստանալու համար, մեծ հաճույքով այդ գումարի մեկ քառորդը կծախսեին բիոմետրիկ անձնագրի համար, որպեսզի մեկընդմիշտ վերջ տային Ֆրանսիայի կամ ասենք` Գերմանիայի դեսպանատանը տհաճ ու, երբեմն, ստորացուցիչ գործընթացին։

Չէ որ ոչ ոքի համար գաղտնի չէ, որ Հայաստանում լուրջ ստվերային կառույց է գործում, այսպես ասած «եվրավիզաների բիզնես»։

Ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու գիտի։ Ցանկացած մարդու հարցրեք ու ձեզ խորհուրդ կտա դեսպանատներում հերթ չկանգնել։ Բավական է միայն մի փոքր գումար տալ (մի քանի հարյուր դոլար), ու դեսպանատանը կապեր ունեցող ցանկացած լակոտ կամ տուրիստական գործակալություն իրենց վրա կվերցնեն բոլոր հոգսերը…

Ի՞նչ վատ կոռուպցիոն համակարգ է։ Իսկ իրականում բոլորը հասկանում են, որ Հայաստանի բնակչությունն իր հերթին ողջունում է ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրումը ոչ թե վիզայի, այլ եվրոպացիների օգնությամբ կոռուպցիան հաղթահարելու համար։

Դե թող ինչքան հնարավոր է շուտ մեկնարկեն առանց վիզայի ռեժիմը, որպեսզի գոնե այդ ոլորտում Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը քչանան…

Իհարկե, չեն խաբել, միայն թե մի քիչ չափազանցել են

Ճիշտը մեկն է, ու բոլորը գիտեն այն։ Եվրոպացիները, պարզապես, վախենում են, որ հայերը աղքատ երկրից կսլանան դեպի Եվրոպա` աշխատանքի ու լավ կյանքի հետևից։ Սա կիրառած երկրների փորձն արդեն վախեցնում է։

Девушка с флагом Армении Европа - Sputnik Արմենիա
Հայաստանը նուրբ խաղ է ցուցադրում ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի արանքում

Այն մասին, թե ինչ է եղավ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, ինչպես նրանք ստորագրեցին ու սկսեցին բարեխղճորեն պայմանների իրենց մասը կատարել, աշխատում են չհիշատակել։

Այսպես` Վրաստանում վերջերս տեղի ունեցածը նկարագրեց լրագրող Իրակլի Չխեիձեն. «Վրացի խոպանչին Եվրոպայում աշխատելու իրավունք չունի, նա իրավունք ունի երկրում մնալ 90 օր` կես տարվա ընթացքում։ Բացի այդ` Վրաստանի քաղաքացին պարտավոր է ունենալ բավարար գումար` Եվրամիության տարածքում անաղքատ կյանք վարելու համար։ Այդ կանոնների խախտման դեպքում քաղաքացին անհապաղ արտաքսման է ենթարկում դեպի հայրենիք ու տուգանվում են երեք հազար դոլարի չափով։ Վրացական կողմի վիճակագրության համաձայն` Վրաստանից մեկնած քաղաքացիների ավելի քան վեց տոկոսը` մոտ 10 հազար մարդ, խախտել է այդ օրենքը։

Հայաստանի ու Եվրոպայի միջև պայմանագրի պատրաստման ամբողջ ընթացքում եվրոպական պաշտոնյաները փորձում էին թաքցնել եվրոպական վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված ճշմարտությունը։

Դե, թաքցնելը որն է։ Չէին ստում, իհարկե, որ միանգամից կբացեն եվրոպական դրախտի դռները։ Սակայն չէին ասում ամբողջ ճշմարտությունն այն մասին, որ ամեն ինչ աստիճանաբար է լինելու։ Իբր երկիրը համաձայնագրի ինչքան ավելի շատ կետ կատարի, այնքան ավելի ազատականացված կլինի վիզաների տրամադրման գործընթացը։

Հասկանալի է, որ եվրոպական պաշտոնյաները չեն խոստովանելու, որ չափազանցրել են վիզային ռեժիմի հետ կապված իրավիճակը։ Ու որ ազատականացումը չի նշանակում, թե կարելի է հաջորդ օրը ուսապարկը հավաքել, գնացք կամ ինքնաթիռ նստել ու թռնել Լոնդոն` Թեմզայով հիանալով։ Կամ էլ միանալ հորեղբորը, որը Լեհաստանում խնձորի բերքահավաքին է մասնակցում…

Բայց խոսքը ատոմակայանի կամ յուվենալ արդարադատության մասին է, չէ՞։ Հենց նույն ընտանեկան բռնության օրենքի, որի շուրջ այդքան մեծ վեճեր էին ընթանում ռուսական ուղղվածության, եվրոպական ինտեգրման ու ազգային արժեքների կողմնակիցների միջև… Դե ինչ, եվրոպացիները խաբե՞լ են հայերին։

Կարելի է միայն մի բան ասել. կոռուպցիոն ռիսկերի հետ կապված կիրավիճակը Հայաստանում չի թեթևացել, ու առաջիկայում դժվար թե փոփոխվի։ Կրկնում եմ, իրականում Հայաստանը վիզային ռեժիմի համար չէր ստորագրում համաձայնագիրը։ Այլ բացառապես այն հույսով, որ դա կօգնի հաղթահարել կոռուպցիան, որը սողոսկել է երկրի գրեթե բոլոր ոլորտներ։

Լրահոս
0