00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն Հայաստանի համար միայն բանկոմատ չէ. Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ համաձայնագրի իմաստը միայն տնտեսական հետևանքները չեն: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, ԵՄ-ն՝ մեզ համար միայն «բանկոմատ» չէ:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. ԵՄ-ն մեզ համար բանկոմատ չէ, թեպետ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ֆինանսատնտեսական մասը շատ կարևոր բաղկացուցիչն է: ԱԺ-ում ընթացող ՀՀ-ԵՄ համաձայնագրին նվիրված լսումների ժամանակ ասաց նա ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ մինչ այդ ելույթ ունեցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ 2016-ին ԵՄ-ն Հայաստանին որպես բյուջետային աջակցություն է տրամադրել 27,5 մլն եվրո, այս տարի՝ 15-17 մլն: Հաջորդ տարվա համար ևս տրամադրելու է, բայց չափի շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն:

Заседание Национального собрания РА. Арташес Гегамян - Sputnik Արմենիա
ԵՄ համաձայնագիրը Եվրոպայի մեսիջն է Ռուսաստանին. Գեղամյան

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, այս հարցում Արմեն Աշոտյանը խնդրեց ԱԺ լսումներին ներկա, Հայաստանում աշխատող դիվանանգետներին՝ նրանց կոչ անելով աշխատել more for more (ավելին՝ ավելիի դիմաց) սկզբունքով և աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման հարցում:

«Ինչ եմ ակնկալում մեր դեսպանատներից: Աջակցություն ազգային մակարդակով, ազգային խորհրդարաններում վավերացման գործընթացն արագացնելու համար»,- ասաց Աշոտյանը:

Աշոտյանը նշեց, որ շտապելու պատճառը Եվրախորհրդարանի լիազորությունների ավարտին մոտեցող ժամկետն է:

«Մենք պետք է անմեն ինչ անենք, որպեսզի ԵԽ այս գումարումը հասցնի այն անել, որովհետև 2019թ-ի հունիսի սկզբին ԵԽ նոր ընտրություններ են լինելու, և, եթե մեր եվրոպացի գործընկերները մինչ այդ չհասցրեցին անել այդ ժամկետում, ապա այն կարող է ոչ մեր, այլ եվրոպական քաղաքական ցիկլի պատճառով հետաձգվել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ դրանում ոչ ոք շահագրգռված չէ:

Գործող կարգի համաձայն, համաձայնագիրը պետք է վավերացնեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների խորհրդարանները, որից հետո այն կդրվի նաև ԵԽ նիստի օրակարգ:

Լրահոս
0