ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. ՖԻԴԵ-ի դեկտեմբերյան վարկանիշային աղյուսակում Արոնյանը 2805 միավորով երկրորդն է: Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որն ունի 2837 միավոր:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Շահրիար Մամեդյարովը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ մտել են նաև Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (78-րդ տեղ):