00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լսիր ինձ». Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հաշմանդամները դիմում են իշխանությանը

© Photo : Unsplash / Steven HWGЛюди с ограниченными физическими способностьями
Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հաշմանդամների միությունները Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ քաղաքականություն են մշակել։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի իշխանությունները որոշումներ կայացնելուց առաջ պետք է հաշվի առնեն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց առաջարկները, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ժամանակ ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Ануш Симонян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սիմոնյան. «Հաշմանդամության սահմանման չափորոշիչները փոխվելու են»

Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ (դեկտեմբերի 3) ներառականության հատուկ քաղաքականություն է մշակվել «Ներառականությունը պրակտիկայում» նախագծի շրջանակում։ Ստեղծողներն են «Ունիսոն» ՀԿ-ն (Հայաստան), Մոլդովայի Հանրապետության հաշմանդամների կազմակերպությունների միություն հասարակական միավորումը, «Հանուն անկախ կյանքի» Վրաստանի սահմանափակ հնարավորություններով մարդկանց կազմակերպությունների կոալիցիան` պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

Ալավերդյանի խոսքով, հաշմանդամություն ունեցող անձինք ֆիզիկական, տեղեկատվական, հոգեբանական և այլ խոչընդոտների պատճառով ոչ միշտ են մասնակցում կարևոր որոշումների կայացմանը։

«Նախագծի իրականացման համար քիչ ժամանակ ու գումար է տրամադրվել, և հաշմանդամների միություններին մտահոգել է, թե ինչ կկարողանան փոխել ու առաջարկել միանգամից երեք երկրում… Մենք ինչ-որ բանով նման ենք, քանի որ մեզ միավորում է նախկին ԽՍՀՄ-ի պատմությունը։ Ամենամեծ խնդիրն այն է, որ այս երեք երկրում հաշմանդամների վերաբերյալ որոշումները կայացվում են առանց մեր ցանկությունները հաշվի առնելու»,- ասաց «Ունիսոնի» ղեկավարը։

Ալավերդյանը մի օրինակ բերեց։ Երևանում ավելի հաճախ են սկսել թեքահարթակներ կառուցել, ինչը լավ է, բայց դրանք կառուցվում են առանց որոշակի չափորոշիչների համապատասխանության։

«Հետո մենք փորձարկում ենք, խնդրում, որ քանդեն ու նորից կառուցեն, որպեսզի մենք կարողանանք նորմալ տեղաշարժվել։ Ամեն ինչ փոխվեց, երբ քաղաքապետարանն այս գործում ներգրավեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու կոմպետենտ մարդկանց։ Մենք հիմա ինքներս ենք գնում, ստուգում թեքահարթակները, գծագրերը։ Երբ սխալներ ենք գտնում, իսկույն ասում ենք այդ մասին»,- նշեց նա։

Автобус, транспорт - Sputnik Արմենիա
Հաշմանդամություն ունեցող անձանց համար երթևեկությունն ավելի հարմարավետ կդառնա

Ալավերդյանի խոսքով, պետք է մտածել նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ուսուցման մասին և ոչ թե պարբերաբար լուծել սննդի հետ կապված հարցը, որի կարիքը շատերը չունեն։

Ըստ նրա` նոր նախագիծը հաշմանդամների կարծիքն ու ցանկությունները հաշվի առնելու հնարավորություն կտա։

«Հասկանալի է, որ բոլորին չեն կարող հարցնել, ցանկություններն իմանալ, սակայն տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկությունները կարելի է հաշվի առնել։ Արդյունքն արդյունավետ կլինի, եթե հարմարություններ ստեղծվեն, օրինակ, խուլերի ու կույրերի համար»,- ասաց Ալավերդյանը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նա նշեց, որ թեև հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի հարցով զբաղվում են, սակայն այդ խնդիրը մասամբ է լուծվել։

«Հարյուրավոր մարդիկ կարողացել են աշխատանքի տեղավորվել, մասնավորապես, պետական որոշ ծրագրերի մշակումից հետո։ Բայց քանի որ մեզ հետ չեն խորհրդակցում, այդ գործընթացը որոշ չափով արգելակում է»,- ավելացրեց Ալավերդյանը։

Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, որ «ներառականություն» հասկացության հետ կապված գլոբալ խնդիրներ են ծառացած մեր երկրների առաջ։

«Կա այսպիսիս հասկացություն` «ներառականության փիլիսոփայություն»… Հարցը միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց ուսուցումը չէ։ Մենք քաղաքական որոշումների կարիք ունենք»,- ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով, հաշմանդամների մասին որոշումներ կայացնելու գործընթացում պետք է ներգրավել բիզնես հատվածին, պարբերաբար հաշվել այն եկամուտը, որը երկրին բերում են հաշմանդամները։

«Ունիսոնի» տվյալով, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց` նշված գործընթացի մասնակցության ցուցիչը 10-բալանի սանդղակում ընդամենը 5,1 է կազմում։

Հայաստանում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող 200 177 մարդ է գրանցված։

Լրահոս
0