00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն կրկին դժգոհ է. Վրաստանն է «մեղավոր», կամ էլ ինչի «իրավունք» չունեն արցախցիները

© courtesy by Sergo EdisherashviliИсторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016
Исторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիում արցախցի պատանի նկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվել, ինչը, իհարկե, առաջացրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Ո՞րն է Վրաստանի «մեղավորությունը», և էլ ինչի «իրավունք չունեն» Արցախի բնակիչները, պարզում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Վրաստանի Հայ առաքելական եկեղեցուն կից գործող Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում բացվել է «Վերածնունդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, այն տևելու է մոտ մեկ ամիս` մինչև դեկտեմբերի 20-ը։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի և «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության աջակցմամբ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ և հայ հասարակության ներկայացուցիչներ։

Телеканал CNN - Sputnik Արմենիա
«Հայկական պատվեր» հունական CNN- ի եթերում. ժամանակն է, որ Բաքուն «վերացնի» հեռուստաալիքը

Թվում էր թե, սովորական նորություն է, չէ՞ որ Երևանում կամ Թբիլիսիում մի շարք ցուցահանդեսներ են բացվում։ Սակայն ինչ անհաջողություն, կազմակերպիչները մոռացել էին հարցնել «պաշտոնական Բաքվի թույլտվությունը», և Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան չնիրհող աչքն ու Ադրբեջանի ԶԼՄ–ները բացարձակ անընդունելի փաստեր հայտնաբերեցին անմեղ թվացող միջոցառման մեջ։ Եվ ահա դեսպանատունը հայտնել է, որ այդ կապակցությամբ համապատասխան վրացական կառույցներին հայտ են ուղարկել։

Ի՞նչ է տեղի ունեցել։ Ու՞մ հերթն է համալրելու «սև ցուցակը»։ Դե, նախ և առաջ, ցուցահանդեսին ներկայացված է յոթ պատանի արցախցի նկարիչների աշխատանքները, ինչը, համաձայնեք, արդեն իսկ բավարար առիթ է իրենց դժգոհությունն արտահայտելու համար։ Արցախում ոչ ոք իրավունք չունի նկարելու առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, իսկ ով հանդգնի, կհայտնվի ցուցակում։

Բացի այդ, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն կրիմինալ է տեսել աշխարհում «Շուշի քաղաքի թանգարանները» կազմակերպության առկայության մեջ։ Հավանաբար, Շուշի քաղաքը որևէ իրավունք չունի թանգարաններ ունենալու համար, և այդ քաղաքի յուրաքանչյուր թանգարան իր գոյությամբ սպառնում է հարևան երկրին։ Իսկ երբ այդ թանգարանները մի քանիսն են, բացի այդ միավորվում են կազմակերպության մեջ…

Турецкие ВМС - Sputnik Արմենիա
Անկարայի և Բաքվի ստորջրյա դեսանտը. Սևան ուզեցի՞ք գնալ

Ի՞նչ ասես։ Հավանաբար` ոչինչ, առավել ևս, որ «պաշտոնական Բաքվի դժգոհությունները» ոչ թե մեզ էին հասել, այլ վրացի բարեկամներին։ Ովքեր, ի պատիվ իրենց, առավելագույնս քաղաքավարի, դիվանագիտական և հստակ պատասխան են տվել։

Ադրբեջանի ԶԼՄ–ները հայտնում են` Վրաստանի ԱԳՆ–ում նրանց տեղեկացնում էին, որ Թբիլիսիում նմանատիպ միջոցառման անցկացումն իրականացվում է ոչ կառավարական հովանու ներքո և անցանկալի է։ Առանցքային բառն այստեղ «անցանկալին» է, սակայն «ցանկալի չլինելն», իհարկե, դժվար թե անդրադառնա ցուցահանդեսի վրա. այն, հավանաբար, կմնա մինչև իրենց հատկացված ժամանակի ավարտը։

Նույնիսկ, եթե վրացի բարեկամները որոշեն գլուխ չդնել և լուռ խնդրեն փակել ցուցահանդեսը, դա ոչինչ չի փոխի։ Ցուցահանդեսն անցկացվել է, Արցախում նկարել հանդգնած, «սարսափելի հանցագործություն» իրականացրած պատանի նկարիչներն իրենց կտավները ներկայացրել են, իսկ թե ցուցահանդեսն անցկացվել է մեկ ամիս կամ հինգ օր, արդեն այդքան էլ կարևոր չէ։

Առավել կարևոր է այն, որ պաշտոնական Բաքվի տրամաբանության համաձայն`Արցախի բնակիչներն ընդհանրապես ոչ մի բանով զբաղվելու իրավունք չունեն։ Սակայն պաշտոնական Բաքուն, իհարկե, կշարունակի պնդել, որ Արցախը` Բաքվի ենթադրյալ որոշակի հանգամանքների համաձայն «ամենալայն ինքնավարությունն է» ստանալու, իսկ նրա բնակիչների համար «լիարժեք անվտանգություն է» երաշխավորվում։ Հավանաբար, այնպիսի, ինչպես Ադրբեջանում իբր ապրող, անհասկանալի կերպով հաշվարկած, 120 հազար հայի համար։

Եվ նույնիսկ թույլ կտան ցուցահանդեսներ անցկացնել Վրաստանում։

Լրահոս
0