00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարայի և Բաքվի ստորջրյա դեսանտը. Սևան ուզեցի՞ք գնալ

© AFP 2024 / BULENT KILICТурецкие ВМС
Турецкие ВМС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը սկսում է պատրաստել ստորջրյա զորքեր: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վավերացրել է Ադրբեջանի հետ համապատասխան ռազմական համաձայնագիրը:

Երբ այս տարվա մայիսի սկզբին Ադրբեջանն իր տարածքում համատեղ զորավարժություններ անցկացրեց Թուրքիայի հետ՝ անվանելով այն «ռազմական անձնակազմ», պարզ էր, որ դա արցախյան հարցի կարգավորման բանակցությունների ակտիվացման նախաշեմին ուժի ցուցադրության ցանկություն էր:

Իրականում, ամեն ինչ դարձավ մկանների անիմաստ խաղ դեռ այն ժամանակ՝ Ադրբեջանի տարածքում զորավարժությունների հենց սկզբում:

Ракетный комплекс Искандер-М - Sputnik Արմենիա
Բաքուն զուր է գումարներ վատնում. «Երկաթյա գմբեթը» չի փրկի «Իսկանդերից»

Զորավարժությունների մասին բավականին բարձր էր հայտարարվում: Մասնավորապես, խոսվում էր թուրքական և ադրբեջանական ռազմական ավիացիայի մասնակցության մասին: Այդուամենայնիվ, դա, առաջին հերթին, պայմանավորված էր նրանով, որ զորավարժությունները հայտարարվեցին կոնկրետ օրը`ապրիլի 24-ին. սադրանք, որը նախատեսված էր համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցից:

Մյուս կողմից, զորավարժություններն, իսկապես, տեղի ունեցան: Նրանց արդյունքը դարձավ մայիսի 5-ին Թուրքիայի (ինչպես գիտեք՝ ՆԱՏՕ-ի խոշորագույն բանակներից է) և Ադրբեջանի միջև ռազմական համաձայնագրի կնքումը: Մնում էր սպասել այդ պայմանագրի վավերացմանը երկու եղբայրական երկրների նախագահների կողմից, որոնք, ինչպես հայտնի է, «մեկ ազգ են՝ երկու պետություն»:

Փաստացի վավերացումը տեղի ունեցավ օրերս Ստամբուլում, ութ զարգացող երկրների Տնտեսական համագործակցության կազմակերպության (D-8) ութերորդ գագաթաժողովի ժամանակ: Միջոցառմանը ներկա էր, համապատասխանաբար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդպիսով, ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Rezmi Gazet-ի հրատարակչությանը, գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնտեղ էլ վավերացրել է ռազմական համագործակցության մասին պայմանագիրը:

Արցախում ստորջրյա ռազմական գործողություններ են սպասվո՞ւմ

Հետաքրքիրն այլ էր: Այն փաստը, որ պայմանագրի կետերից մեկը (ամենակարևորը, քանի որ չափազանցված շատ է վերլուծվում գրեթե բոլոր հրապարակումներում) բոլոր փորձագետներն ու լրագրողները նշում են. «Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ստորջրյա հարձակումը, ստորջրյա պաշտպանությունը և բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը»:

Закир Гасанов, Владимир Чачибаиа и Улуси Акар - Sputnik Արմենիա
Երևան VS Անկարա և Բաքու. արդյո՞ք Հայաստանն իր վրա կքաշի «վրացական վերմակը»

Մնում է միայն գուշակել, թե ինչով է պատճառաբանված Ադրբեջանում այդպիսի բարձր ուշադրությունը ստորջրյա զորքերի հանդեպ: Օրինակ՝ նրանով, որ մինչև 2040 թ. կասպիական նավթը կուտակած արևմտյան նավթային ընկերությունները պահանջում են Կասպից ծովում գործող նավթային աշտարակների անվտանգության պատշաճ ապահովում:

Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի գաղտնի ծառայություններն ունեն տվյալներ, ըստ որոնց Սիրիայում և Իրաքում պարտված ահաբեկչական կազմակերպությունները որոշել են մեր արևելյան հարևանին անցնել, ինչը սկզբունքորեն չի բացառվում, քանի որ մի ժամանակ մեր արևելյան հարևանն արդեն մի անգամ նախանշվել է սուտ-խալիֆաթի ծրագրերում: Եվ, որ ահաբեկչական հարձակումները կսկսվեն Կասպից ծովի կողմից:

Կարելի է նաև ենթադրել, որ Ադրբեջանը որոշել է պատրաստել «ստորջրյա ծովարջերի» հատուկ ջոկատներ, ինչպես ամերիկացիները, պաշտպանելու, ասենք, Մինգեչաուրի ջրամբարի ամբարտակները, որը շատ մոտ է Արցախի սահմանին: Կամ հանկարծ ադրբեջանական ստորջրյա խումբը որոշի լողալ հայկական Սևանա լիճում: Ի վերջո, չի կարելի բացառել:

Ինչ էլ որ լինի, պայմանագիրը վավերացված է, և այսուհետ պետք է ի նկատի ունենալ, որ Ադրբեջանն ունի (կամ շուտով կունենա) ստորջրյա զորքեր: Իհարկե, դրանք չեն կարող օգտակար լինել Արցախի ժայռերում, բայց դրանք անհրաժեշտ են, ասենք, Բաքվում ռազմական շքերթների ժամանակ:

Լրահոս
0