00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արգելված թաղամասը. Լապշինը պատմել է Երուսաղեմի հին հատվածի մասին

© Sputnik / Lusine AdamyanАрмянский храм в Иерусалиме
Армянский храм в Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է Երուսաղեմի Հայկական թաղամասի մասին, որը քաղաքի արգելված մասն է համարվում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Զբոսաշրջիկների համար Երուսաղեմի ամենաանհասանելի հատվածը, թերևս, կոլորիտային Հայկական թաղամասն է, Livejournal-ի իր բլոգում գրել է հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Հայկական թաղամասը քաղաքի չորս հիմնական հատվածներից (մուսուլմանական, հրեական ու քրիստոնեական) ամենափոքրն է։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ անհասանելի է թաղամասի այն հատվածը, որտեղ գտնվում են եկեղեցիները, վանական խցերն ու վանքը, այսինքն` թաղամասի ամենահետաքրքիր մասը», — նշում է նա։

Այդ վայրը տեսնելու վաղեմի երազանքը Լապշինն իրականացրել է հայ ընկերների ու Սուրբ Հրեշտակապետի եկեղեցու վանահայր` Ղևոնդ Վարդապետի շնորհիվ։

«Արևմուտքից ու արևելքից թաղամասը շրջապատված է հին քաղաքի պատերով ու հետևաբար Յաֆֆայի ու Սիոնի դարպասներով, հյուսիսից` քրիստոնեական թաղամասերով, արևելքից` հրեական թաղամասով։ Դա ոչ միայն հին Երուսաղեմի տարածքի ամենափոքր տարածքն է, այլ նաև ամենաքիչ բնակեցվածը։ Ինքներդ տեսեք` մուսուլմանական թաղամասում մոտ 20 հազար մարդ է ապրում, հրեականում` մոտ 12 հազար, քրիստոնեականում` ևս վեց հազար, իսկ հայերն ընդամենը 200-ն են», — նշում է բլոգերը։

Иерусалим - Sputnik Արմենիա
Հայկական հետքը Երուսաղեմի խճանկարներում

Նրա խոսքով, ընդունված է համարել, որ առաջին հայերը Երուսաղեմ են եկել գրեթե երկու հազար տարի առաջ`մեր թվարկության առաջին դարում։ Այն ժամանակ էլ սկսել են կառուցել եկեղեցիներն ու վանքերը, որոնք հիմա չեն պահպանվել, բայց դրանց տեղում այսօր կանգնած վանքերը շատ ավելի նոր չեն. հայերը դրանք կառուցել են XII-XVI դարերում։

«Ստացվում է, որ Երուսաղեմի հայկական համայնքը կարող է համարվել այդ քաղաքում ապրող քրիստոնյա համայնքներից ամենահինը։ Նաև հետաքրքիր է այն փաստը, որ 1291 թվականին, երբ Խաչակիրների թագավորությունն անկում էր ապրել և մուսուլմանները գրավել էին Սուրբ հողը, բոլոր քրիստոնյաները փախել են այստեղից, բացի հայերից։ Վերջիններիս հաջողվել է ուսումնարանների հետ պայմանավորվել, որ նրանք թողնեն իրենց Երուսաղեմում մնալ։ Իհարկե, ոչ այնպես, այլ «անհավատների համար հարկի» դիմաց, բայց դա թույլ է տվել պահպանել նրանց ներկայությունն ու ունեցվածքը»,- ընդգծում ճանապարհորդը։

Նրա խոսքով` շատերը սխալմամբ կարծում են, որ Հայկական թաղամասը թաքնված է հզոր պատերի հետևում, բայց դա ամենևին էլ այդպես չէ, քանի որ թաղամասի մի մասը, որտեղ բազմաթիվ հայկական հյուրատներ, խանութներ, ռեստորաններ կան, բաց է։ Դա, մասնավորապես, Armenian Patriarchate road-ն է, որը ձգվում է Յաֆֆայի դարպասներից դեպի Սիոնի դարպասներ` հին քաղաքի արևմտյան մասի ու պատերի մոտով։

Իսրայելում բնակվում է աշխարհի ամենաակտիվ հայկական համայնքներից մեկը։ Երուսաղեմի հին մասը քրիստոնյա հայերը կիսում են հրեաների, մուսուլմանների ու այլ քրիստոնյաների հետ։ Նրանք երկու հայրենիք ունեն` պատմականն ու հոգևորը` Երուսաղեմը։

Լրահոս
0