00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գերտերությունների» բարդույթները. Էրդողանի տիեզերական հավակնությունները հուզել են Կիևին ու Բաքվին

© AFP 2024 / ADEM ALTANИлон Маск и Реджеп Эрдоган
Илон Маск и Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիեզերքը բաց է բոլորի համար, բայց, չգիտես ինչու, ցուցադրաբար դեպի տիեզերք են ձգտում նրանք, ովքեր ոչնչի չեն կարողացել հասնել երկրի վրա, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը։

SpaceX ընկերության սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկի այցելությունը Թուրքիա, նրա հանդիպումը երկրի նախագահ Էրդողանի հետ ու տիեզերքի ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել շփման արդյունքում, միջազգային ասպարեզում ինքնատիպ իրավիճակ են ստեղծել։

Բոլոր այն երկրները, որոնք Թուրքիայի հետ քիչ թե շատ լավ հարաբերություններ ունեն, միանգամից իրենց տիեզերական գերտերությունների տեղ դրեցին։ Այնպիսի գերտերությունների, որոնք ընդունակ են ակնթարթորեն յուրացնել տիեզերական բարդագույն տեխնոլոգիաներն ու տարատեսակ արբանյակներ երկինք ուղարկել։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի հիստերիան, կամ Թուրքիայի ցնորամտությունը բոլորի կոկորդին է կանգնել

Հավանաբար, Կիևում ու Բաքվում միաժամանակ նեղվեցին, որ Թուրքիան, որն աչքի չի ընկնում որևէ գիտական հաջողություններով, հանկարծ իրեն տիեզերական գերտերություն համարելու իրավունք ստացավ։ Ու ինչու՞ ոչ Ուկրաինան, ոչ էլ Ադրբեջանը չեն կարող իրենց այդպիսի բան թույլ տալ։

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն միանգամից սկսեց ամենայն լրջությամբ պատմել, թե իր երկրում որքան լավն է տիեզերքի ոլորտը, ինչ տիեզերական հաջողությունների են հասել ուկրաինացիները այն ժամանակահատվածում, երբ երկրի նախագահի աթոռը զբաղեցնում է Պյոտր Ալեքսանդրովիչը։ Ընդ որում, այդ ամենն այնքան հեքիաթային տեսք ուներ, որ իրենց ազգային առաջնորդին առաջինը չհավատացին հենց ուկրաինացիները։

Իրականում Անկարայի նման պահվածքի համար կարելի է արդարություն գտնել։ Այն, ի տարբերություն իր դաշնակիցների, գումար էլ ունի։ Այնքան, որ կարող է պայմանագրեր կնքել հենց Իլոն Մասկի հետ ու իր հրթիռները գործարկել Falkon 9 հրթիռակրի օգնությամբ։

Ի տարբերություն նույնիսկ Ադրբեջանի, որի պետական բյուջեի միակ աղբյուրը նավթի ու գազի վաճառքից ստացած գումարներն են։ Ու որը գլուխ է գովում, որ ապրանք է արտահանում Եվրոպա, թեև արտահանման 60%-ը նավթ ու գազն են կազմում։ Ու առավել ևս, ի տարբերություն Ուկրաինայի, որի լճացած տնտեսության մասին խոսելն այսօր վատ դաստիարակության նշան է։ Ինչպես ասում են, մահացածների մասին կամ լավ, կամ ոչինչ…

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանն ասել է, թե որ դեպքում կլքի նախագահի աթոռը

Իրականում Էրդողանը չի խոսել այն մասին, թե իր երկիրն ուր է հասել տիեզերական գերտերություն դառնալու ճանապարհին։ Այս պատվին արժանացել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։

Գործող նախագահի համար նման գաղափարները շատ փոքր են. նա ավելի լայն թեմաներ ունի։ Պատրաստվում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, և նրա ծրագրերից դուրս է Türksat արբանյակի արձակումը SpaceX ընկերության արտադրած նոր Falcon 9 կրող հրթիռի օգնությամբ։

Իսկ Կիևի ու Բաքվի համար սեփական արբանյակը ուղեծիր ուղարկելու հնարավորությունը սկզբունքային, նույնիսկ գաղափարական նշանակություն ունի։

Ու որևէ մեկին չպետք է հուզի, որ Reuters-ը, օրինակ, փնտրելով, թե ով է «Յուժմաշի» տեխնոլոգիաները հյուսիսային կորեացիներին վաճառել, հայտնաբերել է, որ մոլախոտը ծածկել է «Յուժմաշ» արտադրող գործարանը, ու որ միայն մեկ հսկիչ տեսախցիկ է գործում գլխավոր մուտքի մոտ։ Իսկ գործարանի աշխատողները շաբաթական մեկ աշխատանքային օր ունեն ու ամսական 160 դոլար աշխատավարձ են ստանում։

Պորոշենկոյի համար կարևոր է, որ Ուկրաինայի պատմության մեջ կա աստղային ժամ. 1997 թվականին ամերիկյան «Կոլումբիայի» մեջ ուկրաինական ազգանունով տիեզերագնաց է եղել, ու ուկրաինացիները շուտով, կարծես, կանադացիների հետ համատեղ, մեկնարկային հրապարակ են կառուցելու (Կանադայի տարածքում)։

Իսկ ամենակարևորն այն է, որ երբ խոսվի Ուկրաինայում արտադրված 30 արբանյակի մասին, բերանից չթռնի, որ դրանք բոլորը խորհրդային հաստատությունների արտադրանքն են, որոնցից երկրի տարածքում հիմա քիչ բան է մնացել…

Путин уронил стул, на котором сидел Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Զվարճալի միջադեպ. ինչպես Պուտինը գցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը

Կարծում եմ` հիմանական խնդիրն այն է, որ երկիրը տիեզերական գերտերություն համարելու համար սահմանված չափանիշներ չկան։ Մինչև այսօր դրա կարիքը չկար։

Սակայն հիմա, կարծես, այդպիսի չափանիշների անհրաժեշտություն է ծնվել, քանի որ այն երկրները, որոնք այստեղից ու այնտեղից կարողանում են գումար «քերել» ու դրա օգնությամբ հենց նույն SpaceX-ի միջոցով կապի համար արբանյակ ուղարկել, միանգամից իրենց տիեզերքի բացահայտողների տեղ են դնում ու իրենց հանդեպ համապատասխան ուշադրություն են պահանջում։ Կամ էլ սեփական քաղաքացիներին են ստում` ցուցադրելով` ինչ բարձունքներ է հաջողվել նվաճել, որոնցից մեկն էլ արբանյակ արձակելն է…

Լրահոս
0