ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ և Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչներն ադրբեջանական կողմին են վերադարձրել օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Ջելիլբեյլիի դին։
Հիշեցնենք` նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինծառայողի դիակ:
ՀՀ ՊՆ–ն առաջին իսկ պահից պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու: