00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի գազային «ֆանտոմները». Բաքուն ուզում է փոխել ԵՄ–ի էներգաքարտեզը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցВстреча Д. Туска и И. Алиева в рамках заседания МИД ЕС в Брюсселе
Встреча Д. Туска и И. Алиева в рамках заседания МИД ЕС в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում հնչած ադրբեջանական հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը դժգոհ է Ռուսաստանի` ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիրքորոշումից. կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական գազը կփոխի Եվրոպայի էներգետիկ քարտեզը, դեմարշ էր Ռուսաստանի դեմ, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, հայտնեց, որ ադրբեջանական հանքերից արդյունահանվող գազը Եվրոպայի համար բնական գազի միակ նոր աղբյուրը կդառնա ու, անկասկած, զգալիորեն կփոխի Եվրոպական մայրցամաքի էներգետիկ քարտեզը։

«Կարծում եմ, որ դա քաղաքական լուրջ հայտարարություն է, որի օգնությամբ Ադրբեջանը մի կողմից փորձում էր հետաքրքրել արևմտյան երկրներին` հանդես գալով որպես այլընտրանք Ռուսաստանին, մյուս կողմից ուզում էր ուշադրություն գրավել», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ոչ մի քաղաքական ձևաչափերի մեջ չմտնելով` նա փորձում էր ինչ-որ նոր թեմա բացել, այս դեպքում` տնտեսական։

Միաժամանակ, Եվրոպայի համար «գազի միակ նոր աղբյուրի» մասին հայտարարությունը, Հակոբյանի խոսքով, դեմարշ է Ռուսաստանի դեմ։

«Ադրբեջանը դժգոհ է Արցախի հարցի վերաբերյալ ռուսական դիրքորոշումից, նա կփորձի դեմարշ անցկացնել, որպեսզի նոր առևտուր սկսի ՌԴ-ի հետ», — նշեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` այդ խիստ քայլը պետք է ցույց տա Ադրբեջանի կարևորությունն ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Եվրոպային։ Բաքուն փորձում է շահ քաղել նրանց հակասություններից։

Խոսքը մեծ ներդրումների մասին է, այդ պատճառով էլ Ադրբեջանի հայտարարությունները` պոտենցիալ շահագրգռված երկրների մասին, նույնպես քաղաքական են։ Այդ երկրներից ոչ մեկը դրանց որպես բացառապես տնտեսական հայտարարությունների չի վերաբերվելու։

Исторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016 - Sputnik Արմենիա
Բաքուն կրկին դժգոհ է. Վրաստանն է «մեղավոր», կամ էլ ինչի «իրավունք» չունեն արցախցիները

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նույնպես քաղաքական է համարում Ալիևի հայտարարությունները։ Նրա կարծիքով` նման ծրագրերն իրականացնելը շատ դժվար է։ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարող է նման հարցեր լուծել։

«Եվրոպայում գազի պահանջը տարեցտարի աճում է։ Բայց կարծում եմ` «Թուրքական հոսանքը», որ կառուցում է Ռուսաստանը, լիովին բավարարում է Եվրոպայի պահանջները։ Իսկ ադրբեջանական գազատարը կարող է միայն ռուսական գազի լրացում դառնալ, բայց ոչ այլընտրանք», — ասաց Բոզոյանը։

Նա նշեց, որ ինքնուրույն մատակարարում իրականացնելու համար Ադրբեջանի հզորությունը բավարար չէ, իսկ Ալիևի հայտարարությունը կոչված է ցույց տալ Եվրոպային իր «այլընտրանքայնությունը»` այսպիսով սեփական քաղաքական կշիռը բարձրացնելով։

Բացի այդ, Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի կազմում, ԵՄ-ի հետ համաձայնագիր է կնքել` փորձելով կամուրջ դառնալ երկու ինտեգրացիոն միավորումների միջև։ Իսկ Ադրբեջանը դուրս է մնացել բոլոր ինտեգրացիոն գործընթացներից, չի կարողանում ընդհանուր լեզու գտնել Եվրոպայի հետ, ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ ունի։

«Ադրբեջանն այս պայմաններում հանդես է գալիս տարատեսակ «ֆանտոմներով», որպեսզի ցույց տա, թե քաղաքական կշիռ ունի», —ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը կարող է Ռուսաստանի ու Իրանի միջև միջանցքի դեր խաղալ, բայց միաժամանակ չի կարող դուրս գալ սեփական հնարավորությունների սահմաններից։

Հայտնի է, որ Վրաստանը մասամբ գազային կախվածությունից կազատվի միայն 2019 թվականին, եթե մշակվի ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի նախագծի երկրորդ փուլը, նաև «Tanap» ու ՏԱՐ նախագծերը, որոնցում այն առանցքային դեր է կատարում։ Այս նախագծերը կարևոր են «Հարավային գազային միջանցքի» իրագործման համար, որը նախատեսում է, որ «Շահ-Դենիզ 2» ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա։ «Tanap»-ը կանցնի Թուրքիայի արևելյան սահմանից մինչև արևմտյանը ու կմիանա ՏԱՐ-ին, որը գնում է Հունաստան, Ալբանիա ու Իտալիայի հարավ։

Լրահոս
0