ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Ռուսական «Ձայնը» նախագծում մենամարտերի փուլն է ընթանում, որին երեկվա թողարկման ընթացքում Պելագեայի թիմից մրցեցին Դեյվ Դարիոն, Վլադիսլավ Բույնարը և Միշել Մստոյանը:
Վերջինս եզդիերեն երգ կատարեց, անչափ հուզեց դալիճում ներկաներին, բայց Պելագեան որոշեց նրան չանցկացնել հաջորդ փուլ:
«Ես անչափ երջանիկ եմ, որ այս բեմում եմ։ Վաղուց էի ուզում, և հիմա երջանիկ եմ, որ ես արեցի այդ։ Վստահ եմ, որ այլևս կանգ չեմ առնի»,- իր հրաժեշտի խոսքում ասաց Մստոյանը։