00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում սովորող ֆիզիկոս ուսանողները կկարողանան ռուսական դիպլոմներ ստանալ

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցТрубы ТЭЦ на армянской атомной электростанции
Трубы ТЭЦ на армянской атомной электростанции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն ու Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը ուսանողների փոխանակման ծրագիր կմշակեն։ Վերջում նրանք կստանան և՛ մոսկովյան, և՛ երևանյան դիպլոմներ։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Հայաստանցի ուսանող էներգետիկները Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի (ՄԻՖԻ) դիպլոմներ ստանալու հնարավորություն կունենան։

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ արդեն աշնանը հայ ուսանողների խումբը կարող է ՄԻՖԻ մեկնել։

«Մեր էներգետիկները, այդ թվում՝ միջուկային ֆիզիկայով զբաղվողները, կսովորեն նրանց մոտ, իսկ նրանց ուսանողները մեկ տարով մեզ մոտ կգան։ Արդյունքում նրանք երկու բուհերի դիպլոմ կստանան», — հայտնել է Գևորգյանը։

Համատեղ ուսումնական ծրագրերի մասին բանակցություններ են տարվում նաև ռուսական մեկ այլ բուհի՝ Ուրալի դաշնային համալսարանի հետ։

ՄԻՖԻ-ում սովորելը գիտություն ու պրակտիկա տանող լավ ուղեգիր է։ Բայց Հայաստանում էլ սովորելու բան կա, հավելեց Գևորգյանը։

Левон Мкртчян - Sputnik Արմենիա
ԿԳ նախարար. «Կեղծ դիպլոմի տրամադրման վրա ամբողջ շղթա է աշխատել»

Ինստիտուտի ուսանողների համար ամենաարժեքավոր «դասագիրքը», բնականաբար, Հայկական ատոմակայանն է։ Ընդ որում՝ ուսանողներին ոչ միայն սովորական պրակտիկա են անցնելու», այլ նաև պատմելու են՝ ինչպես են հենց այս ամիսներին կայանը պատրաստում շահագործման ժամկետի երկարացմանը։

Հայաստանի կառավարությունը երկարացրել է ատոմակայանի միակ (երկրորդի աշխատանքը կասեցվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո) գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։ Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երևանից 28 կմ արևմուտք)։

Լրահոս
0