00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը ստորագրումը չէ, այլ բովանդակությունը. ՀՀ–ԵՄ համաձայնագրի անհարթությունները

© Пресс-служба президента РА5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրաինտեգրման կողմնակիցների համար կարևոր էր ոչ թե Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագրի բովանդակությունը, այլ այն առավելագույնս արագ ստորագրելու անհրաժեշտությունը։ Բովանդակությունը տասներորդական հարց է նրանց համար, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Պայմանագիրը չի որոշելու հայ հասարակությունը ռուսական, թե՞ եվրոպական կողմնորոշում է ունենալու։

Իրականում փաստաթղթի ոչ կատարյալ լինելն ու անհարթությունները մինչև վերջին պահը չհարթվեցին. նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կարող է հրաշալի կերպով լրացնել Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինը, որը հիմնված է բազմավեկտորության սկզբունքի վրա։

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Մոգերինի. Հայաստան–ԵՄ համաձայնագիրն աջակցում է ղարաբաղյան հակամարտության իրավական լուծմանը

Եվ ով էլ ասի, որ միջազգային դաշտում ստեղծված լարված իրավիճակում համաձայնագիր ստորագրող Հայաստանի դիրքորոշումը չի համապատասխանում ԵԱՏՄ-ում երկրի լիարժեք անդամակցությանը, փաստն այն է, որ երկիրը կարողացավ իրավիճակն իր օգտին շրջել։ Եվ երկիրը կարող է միակը դառնալ, որը կարողացել է գոնե փոքր, բայց կամուրջներ պահպանել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։

Իրականում իսկապես սին վիճաբանությունը, որը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու առնչությամբ ի սկզբանե փաթաթվել էր հայ հասարակության վզին, միայն նրանց է ձեռնտու, ում ձեռնտու չէ տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումը։ Ինչպես նաև նրանց, ովքեր Բրյուսելում համաձայնագրի ստորագրումը ցանկանում են ներկայացնել որպես երկրի ռուսամետ ուղղվածության փոփոխում եվրոպամետով։

Նրանց համար առաջին հերթին կարևոր էր, որ համաձայնագիրը դեպքերի ցանկացած զարգացման պարագայում առավելագույնս սեղմ ժամկետներում ստորագրվի։ Փաստաթղթի բովանդակությունը նրանց համար, որոշակի առումով, երկրորդական հարց է։

Բայց չէ՞ որ Հայաստանի ներսում վաղուց արդեն ընթացող հասարակական քննարկումների ու վիճաբանությունների ժամանակ հիմնական թեման այն չէ, թե Հայաստանն ինչ կողմնորոշում պետք է ընտրի` եվրոպական թե ռուսական… Հայերի համար գլխավոր հարցն այս չէ…

Մեր պատվիրակությունը Բրյուսելում կարիք չուներ քննարկելու նաև այս հարցերը` յուվենալ արդարադատության, Մեծամորի ԱԷԿ-ի խնդիր, եվրոպացիների մշուշոտ խոստումներ, որոնք խոստանում են Հայաստանից Եվրոպա մեկնողների հոգսերը թեթևացնել (հիմնականում բարեկամների մոտ)։ Այդ ամենից հայ հասարակությունն ինքնուրույն կարող է շատ արագ գլուխ հանել։

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «Հավակնոտ համաձայնագիրը նոր գլուխ է բացում ՀՀ–ԵՄ հարաբերություններում»

Ժողովրդի մտածելակերպն էլ այնպիսին է, որ յուվենալ արդարադատությունը կարող է առնչվել միայն «շեղվածներին»։ Իսկ ատոմակայանի հետ ժողովուրդը ոչ մի խաղ թույլ չի տա խաղալ. տարիներով ստիպված է եղել նստել առանց լույսի և ջեռուցման։ Վիզաների հետ կապված հարցերն էլ կարգավորվել են, թեև հասարակությունը հասկանում է, որ որոշակի կառույցներ դրա վրա գումար են աշխատում։

Ինչ վերաբերում է հայ հասարակության եվրոպական կամ ռուսական ուղղվածությանը, ապա պետք է հասկանալ, որ ԵՄ-ի հետ համաձայնագրով այդ հարցը ոչ մի դեպքում չի որոշվում։

Հասարակության որոշակի հատվածն իսկապես կցանկանար հաղորդակից դառնալ եվրոպական արժեքներին։ Սակայն Ռուսաստանն ու Հայաստանը կապող պորտալարը ցանկության դեպքում այդքան էլ հեշտ չէ կտրել, որքան էլ դա ցանկանան եվրաինտեգրման կողմնակիցներն ու նրանց արևմտյան համակարգողները։

Փաստաթղթի հիմնական «անհարթությունները» Արցախն ու շրջափակումն են

Առավել սուր է կանգնած հենց արցախյան հակամարտության և արևելյան ու արևմտյան հարևանների հետ Հայաստանի փոխհարաբերությունների խնդիրը։ Չէ՞ որ տրանսպորտային շրջափակումը, որում գտնվում է Հայաստանը, իսկապես գործոն է, որը կարող է կանխորոշել երկրի արտաքին քաղաքական պահվածքի պարադիգմը։ Եվ այն եվրոպացիները, որոնք ցանկանում են, որ Հայաստանը ստորագրի համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, պետք է հաշվի նստեն այդ գործոնի հետ ։ Արդյոք հաշվի՞ են նստել։ Դեռ կիմանանք…

Դե, իսկ այն, որ բանակցությունները շարունակվում էին մինչև վերջին օրը, միայն մի բան է նշանակում. եվրոպացիները մինչև վերջ այդպես էլ չէին կողմնորոշվել, թե ում կողմն են բռնելու` այն երկրի, որը շրջափակման մեջ է հայտնվել, թե՞ մյուսի, որն արդեն 25 տարի է` շրջափակման մեջ է պահում հարևանին։ Կողմնորոշվեցի՞ն հիմա։

Սակայն հասարակությունն ամեն դեպքում պետք է հասկանա, որ այս համատեքստում անհրաժեշտ էր առավելագույնս շահավետ օգտագործել համաձայնագրի տեքստի քննարկման բուն գործընթացը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի հայկական կողմի համար լուրջ արտոնություններով։ Եվ որ այդ արտոնություններն ամրագրված լինեին պայմանագրի առանձին բաժնիններում, պաշտոնական թղթի վրա… Ամրագրվե՞լ են։ Եվ ի՞նչ տեսքով։ Դեռ պետք է պարզել…

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Հայաստան–ԵՄ աղմկահարույց համաձայնագիրը ստորագրվեց

Չէ՞ որ պայմանագրի առանձին կետերն իսկապես վերջնական քննարկման կարիք ունեն։ Արցախյան հիմնախնդրի հետ կապված նույն հարցերը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեն։ Դրանք ավելի կարևոր են, քան այն ամենն, ինչ պարունակում է փաստաթուղթը։

Արդյո՞ք փոփոխությունները կընդունվեն կամ ոչ, արդյո՞ք տեքստային ձևակերպումների փոփոխությունները կլինեն խմբագրական թե՞ բովանդակային և արդյունքում արդյո՞ք գագաթնաժողովի մասնակիցները միասնական եզրակացության կգան, թե՞ ոչ. այդ մասին մենք կիմանանք մոտ ապագայում։

Հասկանալի է, որ առանձին խմբագրական փոփոխությունները, որոնք թեև ամրագրված են փաստաթղթում, բայց, այնուամենայնիվ, նույնը չեն, ինչ փաստաթղթում ամրագրված առանձին կետերը, որոնք վերաբերվում են արցախյան հիմնահարցին և շրջափակմանը։

Լրահոս
0