00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի ընկերն ասել է` որտեղ է թաքնվում դերասանը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПразднование 90-летия театра "Ленком"
Празднование 90-летия театра Ленком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ դերասանը մտադիր է երկու շաբաթ հանգստանալ։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը լավ է զգում և ուզում է հանգստանալ պանսիոնատում, ՌԻԱ Նովոստիին է պատմել նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը։

Արտիստի ներկայացուցչի խոսքով` Ջիգարխանյանը ծրագրել է երկու շաբաթ հանգստանալ պանսիոնատում։ Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրը որոշել է Ամանորից առաջ պատրաստվել թատերական թեժ խաղաշրջանին։

«Պանսիոնատում ծանոթ բժիշկներ կան, մենք նրանց հետ կապ ենք պահպանում։ Քիչ առաջ զրուցում էի ղեկավարի հետ, նա գոհ է արտիստի վիճակից։ Արմեն Բորիսովիչը նույնպես լավ տրամադրություն ունի, երեկ մի փոքր վշտացած էր իր անվան շուրջ հերթական կեղծ լուրերից, բայց այսօր ամեն ինչ կարգին է», — ասել է Սողոմոնյանը։

Դերասանի ընկերոջ խոսքով` գեղարվեստական ղեկավարի բացակայության ժամանակ Ջիգարխանյանի թատրոնում նրա պարտականությունները կատարում է տնօրեն Ելենա Գիլվանովան, և ամեն առավոտ նրանք զրուցում են հեռախոսով։

Вручение международной премии Персона года 2009 - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի «հայկական մաֆիան». ռուսաստանցի գրողը պատրաստ է «բանդայի» անդամ դառնալ

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, որ դերասանին հոսպիտալացրել են, որ նրա վիճակը վատացել է կնոջից բաժանվելուց հետո։ Վիտալինայի կողմնակիցների պնդմամբ, ընտանիքում սկսված տարաձայնություններից առաջ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան գոլորշու վրա էր սնունդ պատրաստում նրա համար և գդալով կերակրում։ Նրա ընկերների խոսքով, նույնիսկ զոքանչն էր Ջիգարխանյանի համար եփում նրա սիրած լոռամրգի կոմպոտը։ Սակայն բաժանումից հետո սննդի բազմամյա ռեժիմը փոխվել է մշտական սթրեսային վիճակով, քանի որ դերասանի անձնական կյանքը դարձել է թիվ մեկ քննարկվող թեման թեժ լուրերի սիրահարների համար։

Ավելի ուշ Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հերքել էր հոսպիտալացման մասին լուրերը` տեղեկացնելով, որ դերասանը հանգստանում է պանսիոնատում և իրեն լավ է զգում։


Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։
Լրահոս
0