00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի «հայկական մաֆիան». ռուսաստանցի գրողը պատրաստ է «բանդայի» անդամ դառնալ

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցВручение международной премии "Персона года 2009"
Вручение международной премии Персона года 2009 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման շարունակում է հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում մնալ։ Գրող Լեոնիդ Ժուխովիցկին «Ռոսիա» հեռուստաալիքի «Ուղից եթեր» ծրագրում անդրադարձել է այն լուրին, թե իբր հայտնի դերասանի մասնակցությամբ իրարանցման հետևում կանգնած է հայկական մաֆիան։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Գրող Լեոնիդ Ժուխովիցկին հանուն հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի պատրաստ է «հայկական մաֆիայի» անդամ դառնալ։

«Կարծում եմ, այս պատմությունը բավականին պարզ է։ Եթե ավելորդ բաները մի կողմ դնենք, կստացվի, որ կա մեծ դերասան, որը, ցավոք, բավականին տարեց ու հիվանդ է, ու կա երիտասարդ կին, որ ցանկանում է ազատել նրան անպետք հոգսերից` փողից, ունեցվածքից, բնակարաններից, թատրոնից», — ասել է Ժուխովիցկին։

Սակայն, նրա խոսքով, կա մի բան, որից հնարավոր չէ ազատվել` ազգանունը։

«Նա Ջիգարխանյանն է։ Ու երբ լսում եմ, որ նրան ինչ-որ հայկական մաֆիա է առևանգել, որ նրա մեջքի հետևում հենց նույն հայկական մաֆիան է կանգնած, ապա ուզում եմ պաշտոնապես հայտարարել. «Ես հայ չեմ, բայց պատրաստ եմ հայկական մաֆիայի անդամ դառնալ։ Արմեն Բորիսովիչը միայն մի անգամ է եղել իմ տանը, բայց մոսկովյան ավանդույթի համաձայն` եթե մարդը քեզ հյուր է եկել ու դուք նույն թեյնիկից թեյ եք խմել, ապա դու պարտավոր ես հոգ տանել նրա մասին ու պաշտպանել նրան», — նշել է գրողը։

Հանդիսատեսներից մեկը հավելել է, որ Ջիգարխանյանի հետ թթի օղի է խմել, Ժուխովիցկին իսկույն արձագանքել է. «Հիանալի է, նշանակում է` դուք էլ պիտի հայկական մաֆիայի մի մաս դառնաք»։

Մոլդովայի հայկական համայնքի նախագահ, երգչուհի Վեներա Գասպարյանն իր հերթին նշել է, որ դեռ հայտնի չէ` ով է ում իր լավագույն տարիները նվիրել, Վիտալինան Ջիգարխանյանին, թե՞ հակառակը։

«Մի բան կասեմ, մեր ծրագրում նրա անձը մոռացության է մատնվել։ Արմեն Բորիսովիչը խորհրդային ու ռուսական կինեմատոգրաֆի լեգենդ է։ Վեճը հանրության դատին է հանել ոչ թե նա, այլ Վիտալինան, Արմեն Ջիգարխանյանը ցանկացած տարիքում ու ցանկացած վայրում Արմեն Ջիգարխանյանն է», — նշել է նա։

Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Որտե՞ղ է Ջիգարխանյանը. հայտնի դերասանն անգամ զուգարան չի կարողանում ինքնուրույն գնա՞լ

Երգչուհու խոսքով` շատ տհաճ է, որ դերասանի և հայերի հարաբերությունները սխալ են ընկալվում։ Նա ընդգծել է, որ թեև Ջիգարխանյանին հայ կին է լույս աշխարհ բերել, բայց նա ինտերնացիոնալ է։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

Վերջին ժամանակաշրջանում արտիստի առողջական վիճակի վերաբերյալ հակասական տեղեկություններ են տարածվում. ոմանք ասում են, որ դերասանն իրեն անհամեմատ լավ է զգում, մյուսները պնդում են, որ երկարատև ռեժիմի խախտումն անդրադարձել է նրա առողջության վրա։

Վիտալինայի հաբերը սպանո՞ւմ էին Ջիգարխանյանին. դերասանի ընկերների խոստովանությունը

Վիտալինայի կողմնակիցների պնդմամբ, ընտանիքում սկսված տարաձայնություններից առաջ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան գոլորշու վրա էր սնունդ պատրաստում նրա համար և գդալով կերակրում։ Նրա ընկերների խոսքով, նույնիսկ զոքանչն էր Ջիգարխանյանի համար եփում նրա սիրած լոռամրգի կոմպոտը։

Սակայն բաժանումից հետո սննդի բազմամյա ռեժիմը փոխվել է մշտական սթրեսային վիճակով, չէ՞ որ այսօր դերասանի անձնական կյանքը դարձել է թիվ մեկ քննարկվող թեման թեժ լուրերի սիրահարների համար։

Լրահոս
0