00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պոլիգլոտ փրկարարները ռուսերեն կխոսեն

© Sputnik / Asatur YesayantsОфицеры МЧС Армении
Офицеры МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ռուսաց լեզվի օրերի շրջանակում առաջին անգամ մեկնարկեցին հատուկ դասընթացներ, որոնք կօգնեն ՀՀ ԱԻՆ–ի 15 սպաներին յուրացնել ռուսաց լեզուն։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտակարգ գործերի նախարարության սպաները ռուսաց լեզվի դասընթացներ կանցնեն, ինչը կօգնի նրանց կարիերայի աճի հարցում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը։

Առաջիկա երեք-չորս ամսվա ընթացքում ԱԻՆ-ի 15 սպաները, որոնք ռուսերենի իմացության հատուկ թեստ են անցել, հնարավորություն կստանան դասախոսի հետ բարելավելու իրենց հմտությունները։ Դասընթացները կանցնեն Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) աջակցությամբ։ Դասընթացներից հետո սպաները վերապատրաստման նպատակով Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ մեկնելու հնարավորություն կստանան։

«Այսօր շատ կարևոր օր է։ Մենք մի գործ ենք սկսում, որը երկար ժամանակ էինք ծրագրել։ Ռուսերեն կսովորի այն կազմը, որը վերապատրաստում կանցնի Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ի աջակցությամբ։ ԳՄՌԿ-ի հետ համագործակցությունն ուղղված է մեր անձնակազմի գիտելիքների կատարելագործմանը», — նշեց Գյուզալյանը։

Այս գործում, նրա խոսքով, ամենակարևորը պարապմունքներին լուրջ վերաբերվելն է, քանի որ գիտելիքները կօգնեն արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց։

«Ու որքան ավելի պրոֆեսիոնալ պատրաստություն ունենանք, այնքան ավելի անվտանգ կլինի կյանքը։ Խնդիրներ կան, որոնց վրա մենք դեռ պետք է աշխատենք, բայց ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը բարձր մակարդակով կշարունակվի», — հավելեց Գյուզալյանը։

Церемония награждения в МЧС РА - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյան. «ԱԻՆ փրկարարները լավագույնն են, որոնց կարող է հետևել երիտասարդ սերունդը»

ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին իր հերթին նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի բնակիչները մեծ ջերմությամբ են վերաբերվում փրկարարներին։ «Երբ մենք առաջարկ ստացանք ՀՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Տոնոյանից, ուրախությամբ և առավելագույնս արագ փորձեցինք ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպել»,- ասաց նա։

Նրա կարծիքով, դա կարևոր քայլ կլինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում։

«Կարծում եմ` լեզվի իմացությունը կլավացնի հատուկ ծառայությունների համագործակցությունը», — ասաց ԳՄՌԿ տնօրենը։

Ռիբինսկին փրկարարներին մաղթեց, որ ռուսաց լեզվի դասընթացներն անձնական օգուտ տան ու օգնեն բարձրանալ կարիերայի աստիճանով։

Լրահոս
0