00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյան. «ԱԻՆ փրկարարները լավագույնն են, որոնց կարող է հետևել երիտասարդ սերունդը»

© МЧС РАЦеремония награждения в МЧС РА
Церемония награждения в МЧС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների նախարարության «Փրկության նվիրյալներ» հուշարձանի մոտ այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկարամյա անբասիր ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  ԱԻՆ փրկարար ծառայության «Անբասիր ծառայության համար 10 տարի» 3-րդ աստիճանի, «Անբասիր ծառայության համար 15 տարի» 2-րդ աստիճանի և «Անբասիր ծառայության համար 20 տարի»  1-ին աստիճանի մեդալներ է շնորհել համակարգի 42 աշխատակցի:

МЧС - Sputnik Արմենիա
Փրկարարները Մաշտոցի պողոտայի գետնանցումից տարահանել են 16 քաղաքացու

Նախարար Տոնոյանը նաև ավարտական վկայականներ է հանձնել  ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած 19 շրջանավարտի, հայտնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը:

«Այսօր զուգակցվում է երկու խորհրդանշական իրադարձություն՝ խրախուսվում են տարիների վաստակ ունեցող փրկարար ծառայողներն ու դիպլոմներ են հանձնվում նրանց փոխարինելու պատրաստ՝ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին: Վաստակաշատ փրկարարները լավագույն օրինակն են, որոնց կարող է հետևել երիտասարդ սերունդը՝ ընտրելով ամենապահանջված մասնագիտություններից մեկը»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ զինվորական ծառայություն անցած երիտասարդների համար ստեղծվելու է հնարավորություն՝ կարճաժամկետ վերապատրաստումից հետո համալրելու երկրի սահմանների պաշտպանների՝ հայոց բանակի սպայակազմի շարքերը:

«Մեր ծառայությունն ու աշխատանքը չունի սկիզբ և ավարտ, մենք մշտապես պատրաստ ենք արձագանքելու ցանկացած ահազանգի: Արտակարգ իրավիճակներն ու ճգնաժամերը կառավարելի են, և մենք պետք է գիտակցենք, որ արագ ու արհեստավարժ արձագանքը չունի և երբեք չի կարող ունենալ այլընտրանք: Պատրաստ լինենք, անխուսափելի աղետների դեպքում անգամ, նվազագույնի հասցնելու կորուստները, իսկ տուժածներին՝ օր առաջ վերադարձնելու բնականոն կյանքի»,- ասել է նախարարը:

Կայացել է  նաև  ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Ակադեմիայի 174 շրջանավարտ հանդիսավոր երդվել է անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Լրահոս
0