00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրոհ ուղիղ եթերում, կամ ինչպես է ահաբեկչությունն արմատներ գցում Կովկասում

© Sputnik / StringerСпецназовец выносит ребенка из зоны спецоперации в Тбилиси
Спецназовец выносит ребенка из зоны спецоперации в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում ենթադրյալ զինյալների վնասազերծման ուղղված հատուկ գործողությունները մեծ աղմուկ բարձրացրին ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով։ Միջազգային ահաբեկիչներն ընդլայնում են զինյալների հավաքագրումն ու իրենց գաղափարախոսության քարոզչությունը Հարավային Կովկասում, կարծում է Sputnik Արմենիայի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։

Ալեքսանդր Խրոլենկո, Sputnik

Սիրիայում լայնածավալ մարտական գործողությունների ավարտից հետո Հարավային Կովկասում ահաբեկչական վտանգը կմեծանա, քանի որ «Իսլամական պետության» հարյուրավոր զինյալները տուն կվերադառնան։ Գործընթացի առաջին նշաններն ակներև են։

Վրաստանի հատուկ նշանակության ուժերի և ոստիկանության աշխատակիցները պաշարեցին և գրոհեցին Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի տան երրորդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ բարիկադավորվել և մի քանի ժամ շարունակ կրակ էին արձակում անհայտ անձինք։ Իրական մարտ, պայթյուններ… Հատուկ գործողություններ իրականացնողներից մեկը զոհվեց։ Հարակից ճանապարհների երթևեկությունը կասեցվեց, տեղի բնակչությունը տարհանվեց։ Պետական անվտանգության ծառայությունը հաստատեց հակաահաբեկչական գործողությունների անցկացումը։ Դժվար է հավատալ, որ այս ամենը տեղի էր ունենում Հարավային Կովկասի ամենահանգիստ քաղաքներից մեկում։

Спецоперация в Тбилиси: кадры с места боя с террористами - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում. կրակոցներ, ենթադրյալ ահաբեկիչներ և հատուկ օպերացիա

Վրաստանն ահաբեկչության ցածր մակարդակ ունեցող երկիր է, բնակչության 83%-ից ավելին ուղղափառ են։ Այնուամենայնիվ, ահաբեկչության վտանգը կա։ Soufan Group ամերիկյան ընկերության զեկույցի համաձայն` ԻՊ* —ի շարքերում ավելի քան 200 վրաստանաբնակ կա։ Հայտնի է նաև, որ ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիայում կռվում էին Պանկիսկյան կիրճի մի քանի տասնյակ բնակիչներ, որտեղ էթնիկ չեչեն-կիստինցներ են բնակվում։

2015 թվականի ամռանը վրացական հատուկ ծառայությունները կիրճում` ԻՊ*-ի հետ կապված չորս մարդու էին ձերբակալել, այդ թվում նաև իմամ Այուֆ Բորչաշվիլուն, որը քիչ բան չի արել Ախմեթի շրջանի երիտասարդությանը «արմատականացնելու» համար։ Իսկ զինված մարդկանցով թբիլիսյան բնակարանի սեփականատերը ոչ պատահաբար Պանկիսի շրջանի Դուիսի գյուղի բնակիչն էր։

Համակարգային միջոցներ

Ինչպես է Վրաստանն ընդունում ահաբեկչական սպառնալիքի աճը։ Թբիլիսիում գրեթե մեկ օր տևած հատուկ գործողությունները վկայում են, որ պետությունը պատրաստ չէ հակազդման։ Հատուկ նշանակության ուժերը շատ երկար պայքարեցին զինված հանցագործների դեմ, որոնք արգելափակված էլ էին սահմանափակ տարածքում։

Կարծես թե, պատանդներ չկային, և ոչինչ չէր խանգարում գործի դնել նման դեպքերի համար գոյություն ունեցող բոլոր միջոցները (լուսաձայնային նռնակ, գազ, դիպուկահարի կրակ, վակուումային ռումբ)։ Հավանաբար, պատրաստվածությունն էր կաղում, կաղում էին հատուկ ծառայությունների փոխգործակցման մշակված ալգորիթմները, գործողությունների ընթացքում կանոնակարգված պատասխանատվությունն այս կամ այն որոշման համար։

Патрульная полиция - Sputnik Արմենիա
Հակաահաբեկչական գործողություններ Թբիլիսիում. գրոհը շարունակվում է, լսվում են կրակոցներ

Վրաստանի իրավապահներն անբաններ չեն։ Օրինակ` անցյալ տարի հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում նրանք 750 օտարերկրացու արգելեցին մուտք գործել երկիր, և ևս 20 արտասահմանյան հյուր հայտնվեցին պետական անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում` կասկածելի ֆինանսական գործունեության համար։

Սակայն տպավորություն է ստեղծվում, որ սրանք առանձին պատասխաններ են ակնհայտ և սահմանափակ մարտահրավերներին։ Զինյալների լայնածավալ զինված դիմակայություն (ինչպես այսօր) կամ ԻՊ* ահաբեկչական խմբավորման ոչ ակնհայտ սպառնալիքներն արձագանքման որակապես այլ մակարդակի համակարգային և կանխարգելիչ միջոցներ են պահանջում։ Որոնք չկան։

Պարզ օրինակ։ Մի շարք երկրների օրենսդրության մեջ (Ադրբեջան, Ռուսաստան և այլն) օրենքներ կան, որտեղ ԻՊ*-ն ահաբեկչական կազմակերպություն է որակվում, և այդ խմբավորման հետ կապված մարդկանց հետապնդում են, ինչպես հանցագործներին։ Վրաստանում օրենսդրական նման հիմք գոյություն չունի։ Եթե ԻՊ* զինյալը Սիրիայից վերադառնա Թբիլիսի և չհայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում նոր հանցագործություններ կատարելով, ապա նա մաքուր է համարվում օրենքի առաջ։ Մերձավոր Արևելքում իրականացրած արյունահեղության համար նրան չեն պատժի։

Հավանաբար, վրացական օրենսդրությունը շտկման կարիք ունի։ Միայն ահաբեկիչներին չեզոքացնելուց հետո արդիական կդառնան մարդասիրական խրատական ասացվածքները և հանցագործներին հասարակության համար վտանգավորության աստիճանով բաժանելը (քարոզողների կողմից խաբված, ֆինանսապես շահագրգռված, կրոնական ֆանատներ):

Անհանգիստ ժամանակներ

Ահաբեկչությունից տուժող երկրների առավել թարմ վարկանիշում Վրաստանը 77-րդ հորիզոնականում է, Հայաստանը` 75-րդում, Ադրբեջանը` 95-րդում։ Կարծես թե, վատ չէ։ Ճանապարհորդությունների ու զբոսաշրջության մրցունակության 2017 թվականի ցուցիչի համաձայն` Վրաստանն անվտանգ երկրների ցանկում 29-րդն է (136 երկրների շարքում)։ Սակայն հարևան Թուրքիայում պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները, նույնքան մոտ Ադրբեջանում զինյալների ակտիվացումը թույլ են տալիս ենթադրելու, որ այդ ամենը շարունակություն կարող է ունենալ նաև Թբիլիսիում։

Полиция на месте спецоперации в Исанском районе столицы Грузии - Sputnik Արմենիա
Թբիլիսիում ձերբակալվել է ենթադրյալ ահաբեկիչը

Միջազգային ահաբեկիչները զինվում են և ուժեղացնում կոնսպիրացիան, ավելացնում են վարձու զինյալների թիվը և իրենց գաղափարախոսության քարոզչությունը Հարավային Կովկասում, իսկ Վրաստանն աշխարհագրական կարևոր խաչմերուկ է և չի կարող զերծ մնալ փոթորկվող աշխարհի վայրիվերումներից։ Նկատենք, որ դեռ 2012 թվականին Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատունը Պետդեպարտամենտից ու ԿՀՎ-ից անվտանգության ապահովման հրահանգ էր ստացել իսլամական կողմնորոշում ունեցող կազմակերպությունների դիվերսիոն գրոհների ու հնարավոր ահաբեկչությունների առնչությամբ։

Կեղծ խալիֆայության հռչակման մեկնարկից ի վեր (2014 թ.) երեք տարվա ընթացքում զինյալները ահաբեկչական 143 գործողություն են իրականացրել 29 երկրում, զոհերի թիվը հատել է 2000-ի սահմանը։ Իսլամական պետության առաջնորդներից մեկը` Աբու Մուհամմեդ Ալ-Ադնանին, նրանց, ովքեր չեն կարող միանալ իրենց խալիֆայությանը, հորդորել է գրոհել թշնամիներին բոլոր հնարավոր մեթոդներով` առանց հրահանգների սպասելու։ Ահաբեկչության տարերքին արդյունավետորեն կարելի է դիմակայել միայն համակարգային միջոցներ կիրառելով և շահագրգիռ բոլոր երկրների գործակցությունն ուժեղացնելու ճանապարհով։

ԻՊ* (Իսլամական պետություն) Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում։

Լրահոս
0