ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմին նվիրված արձան է տեղադրվել Պերմում, հայտնում են տեղակալ ԶԼՄ–ները։
Ըստ պերմական ՎլադԹայմ պարբերականի` երկար էին մտածում, թե ինչ արձան տեղադրել տարածքի բարելավման համար։
Արձանն արված է երկաթբետոնից։ Կերպարներն ունեն երկու մետր բարձրություն։
Այլ պարբերականի տվյալների համաձայն` արձանը պետք է ցանկապատվի։ Այդ ցանկապատը կկրկնօրինակի մուլտֆիլմում երևացող դարպասը, որն Արմեն Ջիգարխանյանի հնչյունավորած գայլը կոտրում է` արտասանելով լեգենդար խոսքերը. «Եթե մի բան լինի, արի…» ("Ну, ты заходи, если што").
«Կար-չկար մի շուն» մուլտֆիլմը բեմադրել է ռեժիսոր Էդուարդ Նազարովը։