ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Վերջին ժամանակաշրջանում ԶԼՄ-ներն ավելի հաճախ են գրում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեպրեսիվ վիճակում է։ Ռուսական շոու բիզնեսի հայ աստղերը որոշել են աջակցել հայրենակից ֆուտբոլիստին։
Օրեր առաջ բրիտանական ԶԼՄ-ները «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից հետո լուսանկարել էին Հենրիխ Մխիթարյանի ոչ այնքան ուրախ դեմքը։ The Sun-ը հայտնել էր, որ խաղաշրջանը հաջող մեկնարկած Հենրիխը վնասվածք ստանալուց հետո կորցրել է մարզավիճակը։
Ժոզե Մոուինյուն նրան չէր ներառել նույնիսկ Նյուքասլի հետ հանդիպման հայտացուցակում։ Այդ խաղն ավարտվեց Մանչեսթերի հաղթանակով (4։1)։
Գալուստյանն ու Մարտիրոսյանը նույն տեսանյութն են հրապարակել` հետևյալ գրությամբ. «Հենրի՛խ։ Ձեր մտքերը, ի՞նչ նախագիծ է։ #Մխիթարյան #ՄատչTV#Ինտրիգ»։
Ավելի ուշ ՄատչTV-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի էջում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը, որի տակ Թինան գրել է. «Հենրիխը մեզ հետ է»։