ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստ Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Յուվենտուսի» հետ կայանալիք խաղի մասին, հաղորդում է armsport.am-ը՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին։
«Կարծում եմ, որ մենք կտեսնենք լավագույն «Յուվենտուսին»: Թուրինցիները շատ վտանգավոր են իրենց մարզադաշտում և լավ են խաղում երկրպագուների աջակցության ներքո: Բարդ հանդիպում է սպասվում, սակայն մենք պատրաստ ենք նվիրվել խաղին ամբողջությամբ:
Պետք է վտանգավոր պահերով գերազանցենք մրցակցին և խփենք ավելի շատ գոլ, քան նրանք: Հետաքրքիր հանդիպում է սպասվում, քանի որ երկու թիմերն էլ սիրում են գնդակ պահել: Բացի Դիբալայից, նրանք այլ ֆուտբոլիստներ էլ ունեն, որոնք վտանգ են առաջացնում: Օրինակ՝ Պյանիչը, Կուադրադոն կամ Իգուաինը: Պետք է լավ գործենք պաշտպանությունում»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: