00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան ձմեռ. քաղաքապետարանի անբանությունը` որպես «բալետային վարպետության» թեստ

© Sputnik / Asatur Yesayants Заснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև դեռ նոյեմբերն է, երևանյան սուպերմարկետներում արդեն ամանորյա տոնածառեր են վաճառվում, իսկ հիդրոմետ ծառայությունն, ի դեմս բոլորիս կողմից սիրված Գագիկ Սուրենյանի, կանխատեսում է, որ մի քանի ժամից` չորեքշաբթի առավոտյան, ձմեռ է սկսելու, ցրտերն են ընկնելու, ձյուն ու անձրև է գալու։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ակնհայտ բան տեղի կունենա։

Նույնիսկ գուշակություններ անելու կարիք չկա` Երևանը կանգ կառնի խցանումների մեջ, իսկ եթե առաջին ձյունը գա, խցանումներն ավելի անհույս կդառնան։ Դրանցից անհնար է խուսափել։ Ձմեռվա առաջին իսկ օրը ցույց կտա, որ Երևանի քաղաքապետարանն ու համապատասխան ծառայությունները չեն ցանկացել անել այն, ինչի համար նախատեսված են։ Հենց չեն ցանկացել, քանի որ մեր հարկերը գնում են տարբեր անհասկանալի տոների կազմակերպմանը, իսկ հենց իրական գործողություններ անելու անհրաժեշտություն է լինում, ամեն ինչ կանգ է առնում։

Ереван. Армянский академический театр оперы и балета имени Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Օպերայի տանիքին ռեստորան բացելուց առաջ պետք է մտածել` ի՞նչ տեսարան է բացվում այցելուի առջև

Քաղաքապետարանը մայրաքաղաքի փողոցներում կճուճներով ծաղիկներ է կախում։ Ծաղիկները լավ բան են, բայց նեղ փողոցներով մեծ քաղաքի խնդիրները միայն ֆլորայով չես լուծի։ Տրանսպորտն էլ ավելի լիքը կլինի, տաքսիները լավ գումարներ կաշխատեն, իսկ սովորական երևանցիները նորից կսուզվեն սովորական ձմեռային անհարմարության մեջ, որը երբեմն մղձավանջի է վերածվում։

Եղանակն, իհարկե, կարող է ձմռանն էլ լավը լինել, կարող է տաք լինել, բայց սովորաբար քաղաքապետարանի բոլոր նման հույսերը տապալվում են, երբ Երևանը ձնով է պատվում նույնիսկ ոչ թե մինչև գոտկատեղ, այլ մինչև կոշիկի տակացուն։

Ինչ վերաբերում է տրանսպորտին` քանի անգամ են մեզ խոստացել, որ մինչ տարեվերջ կլուծեն հասարակական տրանսպորտի խնդիրը, խոսվում է ֆինանսական ներդրումների, մրցույթների, արտասահմանցի խորհրդականների աշխատանքի մասին։ Ու քանի անգամ մինչ «տարեվերջ» երևանյան փողոցներից պետք է անհետանային «գազելները»։ Սակայն «գազելներն» իրենց համար ամենուր շրջում են, ավելին` նրանք նորացվում են, քանի որ նոր նմուշներ են հայտնվում։ Դժվար է երևակայել գործարարի, որը նոր մեքենաներ է գնում՝ իմանալով, որ դրանց շահագործումը շուտով կարգելվի։

Հետիոտների համար կսկսվի հերթական շրջանը, երբ նրանք ստիպված կլինեն իրենց բալետային վարպետությունը կատարելագործել։ Ու եթե մեզ սովորական ձմեռ է սպասում, մեր ձեռքերն ու ոտքերը նորից կոտրվելու են, ու մենք տուժելու ենք տանիքներից ընկած սառույցներից ու ձյան շերտերից։

Город Ереван - Sputnik Արմենիա
Փողը լուսամուտից դուրս մի՛ նետեք. Երևանում լրջորեն կզբաղվեն շենքերը ջերմամեկուսացնելով

Տրանսպորտի հարցում, իհարկե, չի կարելի լրիվ մեղքը բարդել քաղաքապետարանի վրա։ Կան նաև օբյեկտիվ պատճառներ. բարդ ռելիեֆը, նեղ փողոցները, որոնք հենց այդ ռելիեֆով են պայմանավորված. մի կողմից ձոր է, մյուս կողմից` ժայռ, դե արի ու լայն փողոց սարքի։ Այն մարդիկ էլ, որոնք 90 տարի առաջ նախագծում էին քաղաքը, չէին կարող ենթադրել, որ այնտեղ մեծ քանակությամբ մեքենաներ կհայտնվեն։

Սուբյեկտիվ պահեր էլ կան. շատերը պարզապես վատ են մեքենա վարում, իսկ մեքենատերերի մեծ մասի ավտոմոբիլներն այդքան էլ լավ վիճակում չեն, այդպես էլ ամբողջ ձմեռ ամառային անվադողերով են երթևեկում, տեղ–տեղ՝ նույնիսկ մերկ։

Ոմանք հնարավորություն չունեն. մեքենան էժան են գնել, իսկ հետևելու գումար չունեն։ Ոմանք տնտեսում են գումարը, քանի որ նրանց համար մեկ է, որ իրական վտանգի են ենթարկում իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Ու այստեղ, իհարկե, քաղաքապետարանը ոչ մի բան անել չի կարող։

Այնպես որ, բարի գալուստ դեպի երևանյան ձմեռ։ Տեսնենք՝ ինչ բախտ կվիճակվի մեզ այս ձմռանը, ճիշտն ասած՝ դրական փոփոխությունների հույսերը ծայրահեղ քիչ են։

Լրահոս
0