00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողը լուսամուտից դուրս մի՛ նետեք. Երևանում լրջորեն կզբաղվեն շենքերը ջերմամեկուսացնելով

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համատիրությունները շենքերը ջերմամեկուսացնելու փող չունեն։ Ոչ էլ մտածում են գումար հայթայթելու մասին.առանց այդ էլ հանգիստ ապրում են։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. 2018 թվականին Երևանում կմեկնարկի շենքերի ջերմամեկուսացման ծրագիրը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ 

Առաջին երկու տարին կաշխատեն մունիցիպալ օբյեկտների վրա, այնուհետև` բազմահարկ շենքերի։ Թե որ մանկապարտեզներն ու պոլիկլինիկաներն է անհրաժեշտ առաջնահերթ պաշտպանել ցրտից, քաղաքապետարանը դեռ չի որոշել։ Ինժեներական աշխատանքները կմեկնարկեն 2018 թվականին։

Ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է զբաղվել արդեն բնակելի շենքերի ջերմամեկուսացման հարցով։

Армения запустила вторую солнечную электростанцию - Sputnik Արմենիա
Հայաստանն արևային էլեկտրակայանների «շքերթ» է մեկնարկում

ՄԱԿ–ը ծրագրի համար 20 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի GCF հիմնադրամի միջոցով։ Եվս ութ միլիոն (գումարի կամ շինանյութի տեսքով) կավելացնի Երևանի քաղաքապետարանը։ 7 մլն վարկ է սպասվում Եվրոպական ներդրումային բանկի կողմից (EIB), 5 մլն էլ դրամաշնորհի տեսքով կհատկացնի Եվրոպայի էներգախնայողության հիմնադրամը (E5P)։

ՄԱԿ–ի 20 մլն–ի մեծ մասը կգնա հենց բարձրահարկ շենքերի ջերմամեկուսացման համար, պարզաբանեց Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի կայուն աճի և բյուրոյի զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

«Առաջին հերթին, մենք ցանկանում ենք օգնել անապահով ընտանիքներին լ շենքի ջերմամեկուսացման համար վճարումներ կատարելիս, քանի որ առանձին-առանձին պետք չէ զբաղվել արտաքին մեկուսացման խնդիրներով, սակայն, եթե համատիրության ղեկավարը նման բան առաջարկի բնակիչներին, ապա ինչ-որ մեկը, հասկանալի է, չի ցանկանա վճարել, իսկ ինչ-որ մեկն էլ չի կարողանա։ Այս վերջին կատեգորիայի մարդկանց էլ հենց ուզում ենք մասամբ օգնել»,– պարզաբանեց Մարտիրոսյանը։

Աջակցություն է հարկավոր նաև էներգետիկ ծառայությունների ինժեներական ընկերություններին (esco-պրովայդերներին)։ Նախ և առաջ` պետք է ճշտել, թե ինչպես են նրանք պայմանավորվելու համատիրությունների հետ։

Պայմանավորվելը հեշտ չէ, քանի որ բնակիչներից սպասարկման վարձ հավաքելը դժվար և անշնորհակալ գործ է։ Հարցի սոցիալական կողմը հասկանալով՝ վճարումների ուշացմանը (ինչպես նաև սեփական որոշ պարտականություններին) համատիրությունները մատների արանքով են նայում։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանի ճակատագիրը կորոշի ոչ թե ԵՄ–ն, այլ Հայաստանի տնտեսական շահը

«Դժվար է այստեղ որոշել, թե ով և ինչի համար է պատասխանատու, իսկ բիզնեսը պետք է հասկանա, թե ով և ինչպես է վճարում։ Այդ պատճառով համատիրությունների ղեկավարները պետք է չվճարողների վրա ազդելու հստակ ձև գտնեն»,– բացատրեց Հայաստանի esco ընկերությունների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մարտիրոսյանը։

Դատարան գործն այժմ հազվադեպ է հասնում, եթե պարտքը կազմում է 1,5-2 տարի կամ ավել։ Իսկ բիզնեսին ձեռնտու չէ այդքան սպասել։ Այդ պատճառով Հայաստանում կոմերցիոն ջերմամեկուսացումն իրականացվում է դեռ միայն հյուրանոցներում և գրասենյակային շենքերում։ Բնակելի շենքերում` միայն միջազգային ծրագրերով, հիմնականում նույն ՄԱԶԾ–ով։

Քիչ, սակայն վառ օրինակներ կան։ 2012-13 թվականներին արտաքին պատերի մեկուսացում են իրականացրել Երևանի Ավան թաղամասի 9-հարկանի շենքում, որը երևանցիներն ամենասառը շենքերից մեկն են համարում։ Առաջին իսկ տարում բնակիչները ջեռուցման համար 58% պակաս են վճարել։

Նման նախագիծ, նման հաջողությամբ, իր ավարտին է հասել շատ ցուրտ տեղանքում՝ Գյումրու մերձակայքում գտնվող Ախուրյան գյուղի նոր շենքում։ Եվս մեկը` Գորիսում։

Բնակիչների (և ոչ միայն նրանց, այլև քաղաքապետարանի, որտեղից ևս աջակցություն են ստանում) օգուտը հաշվարկել և նրանց համոզել ծախսեր իրականացնել համատիրությունները դեռ չեն ցանկանում։ Հավանաբար, նաև այն պատճառով, որ համատիրության ղեկավարները ոչ թե ընտրվում են, այլ նշանակվում։ Այնպես որ, բացեր կան ոչ միայն շքամուտքերի հարցում, այլև օրենքներում։

Լրահոս
0