ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Երևանում` Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, այսօր կեսօրին, հրդեհվել են կայանված Mercedes և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։
ՀՀ ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Mercedes ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ, իսկ Nissan March ավտոմեքենայում այրվել է միայն բեռնախցիկը։ Հրդեհը հաջողվել է մարել։ Իրականացվում է հերդեհատեխնիկական քննություն։
Մինչ այդ, սակայն, ԱԻՆ–ից հայտնում են, որ նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է Mercedes ավտոմեքենայում վառելիքի արտահոսքի և ավտոմեքենայի մեխանիզմում հնարավոր կայծի պատճառով։ Այնուհետև հրդեհը փոխանցվել է նաև հարևանությամբ կայանված Nissan March ավտոմեքենային։
Տուժածներ չկան։