00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան պատկերը «չի նշմարվել»` ի՞նչ արդյունքով է Լավրովը լքել Երևանը

© Sputnik / Asatur YesayantsВстреча С.Лаврова и Э.Налбандяна
Встреча С.Лаврова и Э.Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի՞թե Ժնևում Սարգսյան – Ալիև հանդիպման կազմակերպիչները մտածում էին, որ երկու երկրների նախագահները պետք է հանրության առջև հարաբերություններ պարզեն։ Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը վերլուծում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան ու Բաքու այցերի արդյունքները։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ինչպես և ակնկալվում էր, առաջխաղացում չեղավ

Փաստացի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հարավային Կովկասի շրջան որևէ զգալի արդյունք չունեցավ։ Թեև Բաքվում Լավրովն ասել էր, որ արցախյան կարգավորման հարցում որոշ առաջխաղացում կա, Երևանում պարզվեց, որ դա դիվանագիտական քայլ էր։

Ինչպես պարզվեց, հենց այդպես են Բաքվում «գաղտնազերծել» տեղացի լրագրողները ռուսաստանցի նախարարի խոսքերն այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ադրբեջանցի գործընկերը գոհ են նախորդ ամսվա ժնևյան հանդիպումից։ Եվ վերջ։

Пресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна - Sputnik Արմենիա
Լավրովը չափազանց լավատես չէ ղարաբաղյան բանակցությունների հարցում

Արցախյան հակամարտության կարգավորման մասին Բաքվից եկած տեղեկություններին խնդրով զբաղվող մարդիկ վաղուց կասկածամտությամբ են վերաբերում։ Արդեն 25 տարի է՝ պարզվում է, որ այնտեղ արված հայտարարությունները մինչև այստեղ հասնելը մի փոքր ձևափոխվում են այնպես, ինչպես անհրաժեշտ է Ադրբեջանին։

Այս անգամ էլ ամեն ինչ որոշեց տեղեկության վերնագիրը, որն անցել է գործակալություններով։ «Լավրովը հայտնել է արցախյան կարգավորման մեջ առաջընթացի մասին»` այն մասին է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարն ասել է, որ այն ուղղությունները, որոնք պետք է արդյունք տան, արդեն նշմարվում են։ Կարծես թե՝ ամեն ինչ ճիշտ են ասել, չէ՞, սակայն բացահայտ տեղափոխած շեշտադրումներն աղավաղում են արտահայտությունը։

Այդ պատճառով էլ Երևանում այնտեղից եկող տեղեկությունը հիացմունք չառաջացրեց։ Ինչպես պարզվեց, ճիշտ էր, որ չառաջացրեց։

Քանի որ Սերգեյ Վիկտորովիչը բավականին պրագմատիկ մարդ ու դիվանագետ է, Երևանում հերթական անգամ բացահայտ ասաց, որ լավատեսորեն չի տրամադրված, ու դիվանագիտական կորպուսը մեծ աշխատանք ունի անելու։

Եթե Ադրբեջանի խոսքերն ու գործերը համընկնեին

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ռուս գործընկերոջ ներկայությամբ հիշեցրեց` քանի անգամ են գործընթացի կազմակերպիչները ստիպված եղել կանգնեցնել գործընթացը հենց Ադրբեջանի` նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, այսպես ասած՝ «անպատասխանատու» վերաբերմունքի պատճառով։

Հիշեցրեց նաև Կազանը, երբ կողմերը կազմակերպիչներից նամակ էին ստացել, որտեղ գրված էր` ներկայացված փաստաթղթում այսուհետ ոչ մի ուղղում չի ճանաչվում։ Իսկ հետո ադրբեջանական կողմն իր տարբերակով եկավ, որում ոչ ավել, ոչ պակաս, քսան ուղղում կար։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի` Սոչիի «լռությունը», կամ Արցախի հարցով թուրքական «ցանկությունների» տապալումը

Նույն կերպ հակառակ կողմը վարվեց Սոչիում, Աստրապանում ու Սանկտ Պետերբուրգում, ու ամեն անգամ ասվում էր, որ տեղի ունեցածը կողմերի ու միջնորդների փոխըմբռնման պակասից է։

Ու չեն ասում՝ քանի անգամ են կողմերը պայմանավորվածություն ձեռք բերել Արցախի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի վերաբերյալ։

Եթե ընդունենք, որ կողմերը միշտ փոխադարձ մեղադրանքներ են ներկայացրել, ու դրա հետ ոչ մի բան հնարավոր չէ անել, պաշտոնապես ոչ ոքի չի կարելի մեղադրել, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը միշտ դեմ է շփման գծում դիտորդների թիմի ուժեղացմանը։

Իսկ առանց դրա ԵԱՀԿ դիտորդները պարզապես չեն կարող որոշել` ով է խախտել հրադադարը…

Ինչ վերաբերում է այցի նախօրեին հնչած  կանխատեսումներին` իհարկե, առանձնացավ ընդդիմությունը, որը պայքարում է Հայաստանի` ԵԱՏՄ–ից դուրս գալու համար։

Ու այն, որ Լավրովը գալիս է, որպեսզի Հայաստանին ստիպի նոյեմբերի 24–ին չստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ու,  որ ստիպելու են Երևանն ու Բաքուն համաձայնեն, որպեսզի Արցախի որոշ վիճելի տարածքներում ռուսական զորքեր տեղակայվեն։

Ու, որ Ադրբեջանը ԵԱՏՄ մտնի, իսկ Հայաստանին ստիպելու են համաձայնել ու վետոյի իրավունքը չկիրառել։ Եվ թե չէ նոր ռազմական գործողություններ կսադրեն, որոնց համեմատ ապրիլյան դեպքերը մեղմ կթվան։

Ընդհանուր առմամբ, ինչպես և ակնկալում էին նորմալ տրամաբանություն ունեցող մարդիկ (ամեն դեպքում՝ նրանք Հայաստանում գերակշռող մեծամասնություն են կազմում), ոչ մի նման բան չեղավ։

Այլ բան է, որ փաստաթղթերի փաթեթի մանրամասների ու պարունակության մասին, որի մասին խոսում էր Լավրովը, հասարակությունը չգիտի։ Մնում է փոփսոցներով բավարարվել…

Հավանաբար, պետք է իսկապես վերանայել վերաբերմունքը բանակցային գործընթացին ու Արցախի հետ կապված գաղտնի բանակցություններ չվարել։ Այն ամեն, ինչ ասվել էր, ինչի մասին հաջողվել է պայմանավորվել հակամարտության կողմերին, միջնորդներին՝ հանրային քննարկման առարկա դարձնել, որպեսզի չուզողներն իրավիճակից չօգտվեն ու, ինչպես ասում են՝ ժողովրդի մեջ իրարանցում չսկսվի։

Լրահոս
0