00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը չափազանց լավատես չէ ղարաբաղյան բանակցությունների հարցում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна
Пресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունները արագ չեն ավարտվի, քանի որ խնդիրը բարդ է, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ չափազանց մեծ լավատեսություն ակնկալել չարժե, Երևանում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումներ անցկացրին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԵԱՀԿ ՄԽ (բանակցությունների հարցով միջնորդ) երեք համանախագահների հետ։

Пресс-конференция МИД РФ С.Лаврова и МИД РА Э.Налбандяна - Sputnik Արմենիա
Նալբանդյան. «Սարգսյանի և Ալիևի դեկտեմբերյան հանդիպման վերաբերյալ տվյալներ չկան»

«Ամերիկայի և Ֆրանսիայի գործընկերների հետ վերլուծելու ենք, թե որ կետում ենք մենք և ակտիվ ջանքեր ենք գործադրելու կարգավորման համար։ Սակայն, ցավոք, բանակցությունների ամբողջ փորձը վկայում է, որ խնդիրը բարդ է, և բանակցություններն արագ չեն ավարտվի», — ասաց Լավրովը։

Նա նշեց, որ հակամարտության կարգավորման բոլոր տարրերը վաղուց հայտնի են։ Երկու օր առաջ այդ մասին խոսել էր նաև Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ։ Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանի վրա են:

«Ընդգծեմ այն, ինչ ասել եմ Բաքվում։ Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որն ակնկալում ենք», — հայտարարեց Լավրովը։

Լավրովն ասաց, որ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են արտահայտվում Ժնևում միմյանց հետ հանդիպման արդյունքների մասին։ Սակայն կարևոր է, որ այդ վերաբերմունքը օգնի էապես առաջ տանել կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Լավրովը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակելու են աջակցություն ցուցաբերել, ինչը թույլ կտա կարգավորել խնդիրը։

Լրահոս
0