ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 19-20-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Այդ մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակնեի նախարարությունը:
Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի թիվ 53 հասցեում գտնվող Վանաձոր ԲԿ-ի 2-րդ մասնաշենքի մոտակայքում՝ մոտ 6 հա և Շինարարների փողոցի թիվ 12 հասցեում գտնվող համալսարանի բակում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: