Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրմամբ Հայաստանը կդառնա ավելի թափանցիկ, տեսանելի ու կանխատեսելի Արևմտյան տնտեսական գործընկերների համար։ Վերլուծելով նախատեսվող փաստաթղթի տնտեսական նշանակությունը ՀՀ–ի համար` ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Այդ կապերի սերտացմանը զուգահեռ մեր արևմտյան գործընկերները կկարողանան իրականացնել իրենց գործունեությունը դեպի Իրան ու դեպի ԵԱՏՄ այլ երկրներ»,–ասել է Մինասյանը` միաժամանակ վստահեցնելով, որ Հայաստանի` ԵԱՏՄ անդամ լինելը չի խոչընդոտի ԵՄ–ի հետ տնտեսական հարաբերությունների խորացմանը։
«Մեր տնտեսական հնարավորություններն այս համաձայնագրով կավելանան և չեն նվազի»,– վստահեցնում է Մինասյանը։
Հիշեցնենք, ԵՄ հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրումը նախանշված է նոյեմբերի 24-ին։