00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան, ԱՄՆ-ին շրջանցելով, նայում է Հայաստանին. ինչու են Երևանով հետաքրքրվել Արևմուտքում

© European Union Президент Армении Серж Саргсян и президент ЕС Дональд Туск
Президент Армении Серж Саргсян и президент ЕС Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս հայ «եվրաինտեգրատորները» միանգամից մի քանի ուժեղ հարված ստացան: Փորձանքն եկավ այնտեղից, որտեղից նրանք չէին սպասում. եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև, պնդում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը:

Փաստորեն, Հայաստանում բացարձակ եվրոպական ինտեգրման կողմնակիցներին (լրագրողներ, վերլուծաբաններ-փորձագետներ, քաղաքական գործիչներ — ընդդիմադիրներ) գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում պաշտպանել իրենց դիրքորոշումները: Եվ որքան էլ նրանք փորձեն պարզաբանումներ անել հեռուստատեսային բանավեճերում և տարբեր ֆորումներում` ապացուցելով, որ Եվրամիությունը քաղաքակրթական ընտրություն է, իսկ ԵԱՏՄ-ն Հայաստանի ստիպված դիրքորոշում, որը մեզ պարտադրում է Ռուսաստանը, ամեն դեպքում, փաստարկները քիչ համոզիչ են, իսկ որոշ ակնարկներ,  ընդհանրապես, կեղծ են…

Երբ գաղափարախոսությունը շատ է խանգարում տնտեսությանն ու առևտրին

Թեկուզ հենց այն փաստը, որ հայկական ընդդիմության «եվրաինտեգրման» թևը (այլ թև, կարծես թե, գոյություն էլ չունի) պնդում է, որ տնտեսական առումով Հայաստանի համար ավելի շահավետ կլիներ, եթե երկիրը նախընտրեր բացառապես եվրոպական երկրների հետ առևտուր վարելու ճանապարհը:

Арман Бошян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոշյան. ՀՀ–ԵՄ պայմանագիրը կրում է ավելի շատ քաղաքական բնույթ

Սակայն, իրականում, արժեր դիտարկել Մոլդովայի օրինակը, որն ապարդյուն փորձում է եվրոշուկա մատակարարվող որոշ ապրանքատեսակների համար ինչ-որ քվոտաներ ավելացնել: Կամ էլ դիտարկենք Ուկրաինայի վիճակը, երբ 2016 թվականին ԵՄ-ից արտահանումն ավելացավ 18 տոկոսով, իսկ ուկրաինական ապրանքների ներմուծումը եվրոպական սպառողական շուկա` ընդամենը 2 տոկոսով: Փորձագետները պնդում են, որ 2017 թ. արդյունքներն, առանձնապես, չեն տարբերվելու…

Տնտեսական համատեքստում Եվրոպան պայքարում է բացառապես նոր սպառողական շուկաների համար. դրանք ժամանակակից կապիտալիստական տնտեսության հիմունքներն են: Անշուշտ, Հայաստանը չէ, որ իր տնտեսությամբ, որն Արևմուտքը նպատակադրված ոչնչացնում էր անկախ պետության ձևավորման առաջին իսկ օրվանից, պետք է հուսա, որ այսօր ի դեմս եվրոպական երկրների աջակցություն և հենարան կգտնի:

Ավելին, նոր սպառողական շուկաներ դուրս գալու նրա ձգտման մեջ Եվրոպան ինքն է նայում Արևելքի կողմ, որտեղ հզոր տնտեսական կազմակերպություն է ձևավորվում` ԵԱՏՄ-ն իր ավելի քան 180 միլիոնանոց սպառողական շուկայով:

Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани - Sputnik Արմենիա
Հաշվարկով գործընկերություն. հայ-իրանական հանգույցի գլխավոր կապը ԵԱՏՄ–ն է

Եվ եթե զուտ քաղաքական համատեքստում նույն եվրոպական երկրները նպատակադրված արգելքներ են ստեղծում իրենց և Ռուսաստանի միջև, որն, ինչպես ընդունված է ասել, հանդիսանում է ԵԱՏՄ-ի  «լոկոմոտիվը», ապա տնտեսական առումով գաղափարախոսությունից դուրս նրանք, պարզապես, երազում են այդ շուկա դուրս գալ:

Գոնե միայն այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում ֆինանսական կորուստներ կրել և միայն 2017-ին պատժամիջոցների պատճառով ռուսական շուկայից զրկված ֆերմերներին մոտ կես միլիարդ եվրո օգնություն վճարել, ինչպես հերթական անգամ դա ստիպված է անել Եվրամիությունը: Եվրոպացի ֆերմերներն, առավել ևս, ցանկանում են ազատ առևտուր անել ռուսների հետ…

Հայաստանը կամուրջ է լինելու Արևելքի, Հյուսիսի և Արևմուտքի միջև

Վերջին ժամանակներս այս միտումն այնքան նկատելի է դառնում, որքան ազատ են զգում իրենց եվրոպական երկրները: Միջազգային ասպարեզում նրանց վարքագիծը կախված էր Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական վեկտորներից: Վերջին տասնամյակում եվրոպացիները տնտեսական առումով, պարզապես, ստիպված էին մեկուսանալ Ռուսաստանից և նրա դաշնակիցներից:

Девушка с флагом Армении Европа - Sputnik Արմենիա
Հայաստանի վիզայի չեղարկումը կորավ եվրոպական մշուշում, կամ Փարիզը վախենու՞մ է հայերի «ներխուժումից»

Օրինակ, Օբամայի վարչակազմի կողմից բառացիորեն պատժամիջոցային քաղաքականություն պարտադրված Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի կամ Շվեյցարիայի ֆինանսական և տնտեսական կորուստների մասին այժմ Արևմուտքում փորձում են չխոսել և չհիշել: Բայց չէ՞ որ այնտեղ տասնյակ և հարյուրավոր միլիարդ եվրոյի մասին էր խոսքը…

Ինչևէ, արդեն այսօր եվրոպացիների վարքագծում կա մի միտում. ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր լեզու գտնել՝ շրջանցելով քաղաքական-գաղափարական պարադիզմը, որին դեռևս հավատարիմ է մնում Արևմուտքը:

Եթե իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, ապա պետք է խոստովանել, որ ԵԱՏՄ լիիրավ անդամ լինելով հենց  Հայաստանին առաջինը կհաջողվի ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել:

Որպես ապացույց, որից, օրինակ, բացառիկ եվրաինտեգրման հայ կողմնակիցները, պատկերավոր ասած՝ բարկությունից արմունկներն են կրծում, կարելի է մեջբերել Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի՝ վերջերս արած արտահայտությունը. «Իր բացառիկ դիրքի շնորհիվ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության և Ռուսաստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների միջև»:

Флаги Армении и ЕС - Sputnik Արմենիա
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին նոր տնտեսական «անակնկալներ» կմատուցի

Կամ էլ, որպես օրինակ,  կարելի է մեջբերել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտի վերջերս տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում նրանք համաձայնեցին, որ մեր երկիրը կարող է լավագույն հարթակը դառնալ ֆրանսիական ընկերությունների և Իրանի համար՝ Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներ դուրս գալու նպատակով:

Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունը դարեր ի վեր հենց նրանում էր, որ այն տնտեսական, լոգիստիկ, մշակութային կամրջի գործառույթ էր կատարում Արևելքի, Հյուսիսի և Արևմուտքի միջև, որքանով էլ դա խաթարեր ներդաշնակ գաղափարախոսական հարթակը, որի վրա իրենց դիրքորոշումն են կառուցում եվրաինտեգրման կողմնակիցները:

Եթե այսօր նույնիսկ եվրոպական կառույցները մտորեն, թե ինչպես որևէ կամուրջ գտնել, որը կկարողանա կապել եվրոպական արտադրողներին և սպառողներին ԵԱՏՄ-ի հետ, ապա հայրենական «եվրաինտեգրատորներին» պետք չէ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել։

Լրահոս
0