00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրտի վիրաբույժ Բոկերիան պատմել իր աշխատանքային փորձի ամենաողբերգական դեպքի մասին

© Sputnik / Asatur YesayantsВстреча с кардиохирургом Лео Бокерия
Встреча с кардиохирургом Лео Бокерия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար ռուսաստանցի սրտի վիրաբույժ Լեո Բոկերիան Երևանում հայ ուսանողների հետ հանդիպմանը պատմել է իր աշխատանքային փորձի ընթացքում պատահած ամենաողբերգական դեպքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի սրտի վիրաբույժ Լեո Բոկերիայի փորձի ընթացքում ամենաողբերգական դեպքը պատահել է 30 տարի առաջ։ Եթե այդ վիրահատությունն այսօր անցկացնեին, երիտասարդը ողջ կմնար, այլ չէր մահանա վիրահատական սեղանի վրա, համոզված է սրտի վիրաբույժը։

«Դա սովորական վիրահատություն էր։ Ես արեցի այն, սակայն ավարտից 20 րոպե անց, ինձ զանգահարեցին ու ասացին, որ հիվանդի ճնշումը բարձրացել է։ Նա չապրեց։ Մենք ամեն հնարավոր բան անում էինք նրան փրկելու համար, միջանցքում նրան սպասում էր մի երիտասարդ գեղեցիկ աղջիկ` հիվանդի կինը», – պատմեց Բոկերիան։

Директор научного центра сердечно-сосудистой хирургии им. А.Н. Бакулева, академик Лео Бокерия в своем рабочем кабинете - Sputnik Արմենիա
Սրտի վիրաբույժ Բոկերիա. ընդմիշտ կհիշեմ երևանյան հանդիպումը

Բժիշկին ցնցել էր այդ դժբախտ կնոջ տեսքը։ Բոկերիայի համար դա ամենամեծ ողբերգությունն էր, բարեբախտաբար, այդպիսի դեպք այլևս չի կրկնվել։

Բոկերիան հաջողության գլխավոր բանալին համարում է ուսումն ու աշխատասիրությունը։

«Ես սիրում եմ ուսման սիրահարներին, քանի որ սովորաբար նրանք ոչ միայն կրթված մարդիկ են, այլ նաև վստահելի են», – ասաց Բոկերիան։

Հայտնի բժիշկը բացահայտել է իր լավ ֆիզիկական վիճակի գաղտնիքը` շատ աշխատել ու քիչ ուտել։

Բոկերիան օրը սկսում է առավոտյան 6–ին, 7:40 նա արդեն աշխատանքի վայրում է, օրեկան 4–5 վիրահատություն է անցկացնում։ Բոկերիան ճաշում է տանն աշխատանքից հետո, մոտավորապես ժամը 22:00–ին։

Ռուսաստանցի ու խորհրդային հայտնի վիրաբույժ Լեո Բոկերիան դարձավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր։ Դոկտորի կոչում նրան շնորհեց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մուրադյանը պարգևատրում է հայտնի ռուսաստանցի սրտի վիրաբույժ Լեո Բոկերիային
Известный российский и советский кардиохирург Лео Бокерия и ректор Ереванского государственного медицинского университета имени Мхитара Гераци Армен Мурадян - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյանը պարգևատրում է հայտնի ռուսաստանցի սրտի վիրաբույժ Լեո Բոկերիային

Այցի շրջանակում Բոկերիան կայցելի նաև համալսարանի կլինիկական հիվանդանոց, որտեղ նա կծանոթանա սրտաբանական բաժնի գործունեությանը։

Լեո Բոկերիան ռուսաստանցի սրտի վիրաբույժ, գյուտարար, մանկավարժ, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է։

Լրահոս
0