ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանցի ու խորհրդային հայտնի վիրաբույժ Լեո Բոկերիան դարձավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր։ Դոկտորի կոչում նրան շնորհեց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Ինձ համար պատիվ է այս կոչումը ստանալ։ Ես անկեղծ մարդ եմ ու ոչ մի ավելորդ բան չեմ ասում։ Վստահ կարող եմ ասել, որ ողջ կյանքում կհիշեմ այս հանդիպումը»,- ասաց Բոկերիան։
Բոկերիան Հայաստան է եկել Երևանի բժշկական համալսարանի հրավերով։
Ակադեմիկոսի այցն ուղղված է Հայաստանի սրտաբանական կլինիկաների հետ կապի հաստատմանն ու ամրապնդմանը։
Այցի շրջանակում Բոկերիան կայցելի նաև համալսարանի կլինիկական հիվանդանոց, որտեղ նա կծանոթանա սրտաբանական բաժնի գործունեությանը։
Լեո Բոկերիան ռուսաստանցի սրտի վիրաբույժ, գյուտարար, մանկավարժ, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է։