00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Արամ Խաչատրյանի երաժշտությունը «փրկել» ամերիկուհուն և օգնել հանձնել քննությունը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցКомпозитор Арам Ильич Хачатурян
Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոս Անջելեսի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի կոմպոզիցիաներն օգնել նրան գերազանց հանձնել «մարդաբանություն» առարկայի քննությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Կրթությանը վերաբերող հետաքրքիր նյութեր հրապարակող Sundial.csun.edu հեղինակավոր ամերիկյան պորտալում հայտնվել է ամերիկահայ Էլեն Բեզիկյանի հոդվածը։ Հոդվածում նա պատմում է այն մասին, թե ինչպես է նրան հաջողվել հաղորդակից լինել դասական երաժշտությանը, որը նա ամբողջ կյանքում «ձանձրալի և քնեցնող է» համարել։

«Դասական երաժշտությունը կարող է տարբեր լինել, սակայն ես հասկացա դա միայն վերջին կուրսում, երբ պետք է պատրաստվեի լուրջ քննությանը»,– գրում է աղջիկը։

Էլենն ասում է, որ ապրել չի կարող առանց երաժշտության և լսում է այն ամեն օր. երբ մազերն է հարդարում, դիմահարդարվում է և նույնիսկ այն ժամանակ, երբ ուտելիք է պատրաստում և տունն է մաքրում։

«Սակայն երբեք դա չեմ արել, երբ աշխատելիս եմ եղել որևէ առաջադրանքի վրա։ Հիմնականում, ես նախընտրում եմ ռեփ, հիփ–հոփ, R&B, լատինամերիկյան ոճերը, ինչպես նաև 90-ականների և 2000-ականների սկզբի հիթերը, սակայն երբեք չէի լսում դասական երաժշտություն»,– խոստովանում է նա։

Sputnik Արմենիային հյուրն է համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Մաքսիմ Վենգերովը - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանը ֆանտաստիկ կոմպոզիտոր է Մաքսիմ Վենգերովի համար

Երբ մի օր տարրական դասարանում ուսուցչուհին ասաց, որ դասական երաժշտությունը հիանալի օգնում է ուղեղի աշխատանքին, ինչպես նաև ներգործում նյարդային համակարգի վրա, Էլենը դրան թերահավատորեն վերաբերեց։

«Ինձ միշտ թվացել է, որ այն ձանձրալի է և քնեցնող, սակայն դա այնքան ժամանակ, մինչև դասական երաժշտությունը «չփրկեց» ինձ… «Մարդաբանություն» առարկայից քննություն հանձնելու նախօրեին էր։ Ես շատ անհանգիստ էի և գերակտիվ, ոչ մի կերպ չէի կարողանում հանդարտվել և կենտրոնանալ առարկայի վրա։ Սիրտս անասելի արագ էր բաբախում, իսկ մտքերս այնքան արագ էին պտտվում ուղեղումս, որ մի վայրկյան նույնիսկ թուլանալ չէի կարողանում։ Այո, ես սիրում եմ երաժշտություն, սակայն երգի բառերը խանգարում են ինձ ուսման ժամանակ»,– գրում է աղջիկը։

Այդ ժամանակ աղջկա ծնողները նրան խորհուրդ տվեցին դասական երաժշտություն լսել նյարդերը թուլացնելու համար։

«Քանի որ ես սիրում եմ իմ հայկական մշակույթը, նրանք խորհուրդ տվեցին ինձ լսել հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Սկզբում ինձ թվում էր, որ նրա երաժշտությունը ոչ մի բանով չի տարբերվելու մյուս դասական ստեղծագործություններից, սակայն ես սխալվում էի»,– նշեց նա։

Աղջիկը Խաչատրյանի ստեղծագործությունները որոնեց YouTube–ում և սկսեց լսել «Գայանե» բալետը, որն առաջին անգամ Ռուսաստանում ներկայացվել էր 1942 թվականին։

АРНО БАБАДЖАНЯН - Sputnik Արմենիա
Ով է Բաբաջանյանին «Վարպետ» կոչել և ով է «լույս աշխարհ բերել» նրան

«Բալետը պատմում է Գայանե անունով հայ աղջկա մասին, որը հայտնվել էր սիրային եռանկյունու կենտրոնում։ Ժողովրդական երաժշտության հզոր ազդեցությունը զգացվում է ստեղծագործության յուրաքանչյուր կոմպոզիցիայում։ Հենց դա էր, որ ինձ այդքան գրավեց։ Հայկական երաժշտական գործիքներով վերարտադրված երաժշտությունները շատ թանկ են սրտիս և մի շարք հուշեր են արթնացնում։ Այդպիսով, ես լսում էի Խաչատրյանի ստեղծագործությունները քննությանս նախապատրաստվելիս։ Մի քանի շաբաթ անց ինձ ասացին գնահատականս` գերազանց էի ստացել։ Չգիտեմ՝ արդյո՞ք դա պլացեբոյի էֆեկտ էր կամ երաժշտություն լսելու հասարակ արդյունք, սակայն այն աշխատեց»,– գրում է Էլենը։

Աղջիկը խոստովանում է, որ այդ օրվանից նա միշտ լսում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, երբ պարապում է։

«Դրանք, իսկապես, հանգստացնում են ինձ և օգնում հավաքել մտքերս։ Այսօր ես գնահատում եմ դասական երաժշտությունն այնպես, ինչպես երբեք չեմ գնահատել այն ամբողջ կյանքիս ընթացքում, և կարող եմ անկեղծ խոստովանել, որ այն օգնում է հանգստացնել նյարդերս և հոգեբանական վիճակս»,– եզրահանգում է նա։

Միևնույն ժամանակ, Էլենը նշում է, որ ոչ բոլոր դասական ստեղծագործություններն են միանման, մի շարք կոմպոզիտորներ կան, որոնք ներկայացնում են ամենատարբեր մշակույթները, որ ազդեցություն են թողել նրանց արվեստի վրա։

Լրահոս
0