00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով է Բաբաջանյանին «Վարպետ» կոչել և ով է «լույս աշխարհ բերել» նրան

© Sputnik / Василий Малышев / Անցնել մեդիապահոցАРНО БАБАДЖАНЯН
АРНО БАБАДЖАНЯН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ասել, որ Բաբաջանյանի երգերը երգել են ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում և ամբողջ աշխարհում, նշանակում է ոչինչ չասել։ Դրանք այսօր էլ երգում են և շարունակելու են երգել հեռավոր ապագայում, թեև կոմպոզիտորը կյանքից հեռացել է 34 տարի առաջ, նոյեմբերին։

Առնո Բաբաջանյանը կարողանում էր իր ստեղծագործություններում հայկական մեղեդիների հետ նրբորեն համադրել եվրոպական և  ռուսական ինտոնացիաներ, անկրկնելի ներդաշնակ համադրություններ, որոնք այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։

Եվ ահա, օրինակ, եթե լսես կինոյի` բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենամեծ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեի մոգական երաժշտությունը, ապա վաղ թե ուշ կհանգես այն մտքին, որ իտալական մաեստրոյի և Առնո Բաբաջանյանի մեղեդայնությունը անհավանականորեն մոտ են։

Музыка Арно Бабаджаняна прозвучала в Московском метро - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյանի երաժշտությունը հնչում է Մոսկվայի մետրոյում

Եթե մարդը հանճար է, ուրեմն հավերժինն է, հանճարեղությունն անանց մեծություն է, ուստի նման մարդկանց ստեղծագործությունները ժամանակային և աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում։ Նա կարողացել է անկեղծորեն ուրախանալ կյանքով և ամենագլխավորը` կիսել այդ զգացմունքն այլ մարդկանց հետ, նա աշխատանքային օրերին տոներ էր կազմակերպում և հրավիրում բոլորին, ովքեր դեմ չէին միանալ խրախճանքին։ Նրա ամբողջ կյանքը դարձել է սիրո յուրօրինակ պատմություն, որը իր զարմանալի երգերով տարածվել է աշխարհով մեկ։ Միայն նրան է հաջողվել գրել նման  խորաթափանց երաժշտություն։

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում 1921թ–ի հունվարի 21–ին։ Ընտանիքի հոր` մաթեմատկայի ուսուցիչ Հարություն Բաբաջանյանի ուրախությանը չափ չկար։ Երեք տարի անց նույն օրը մահացել է Լենինը, և հսկայական երկրում հայտարարել են ամենամյա սուգ։ Այդ ժամանակ հայրը մտածել է երեխայի ծննդյան ամսաթիվը փոխելու մասին. չէ՞ որ անհնար էր տոն կազմակերպել, երբ ամբողջ երկիրը սգում էր առաջնորդի մահը, և Առնոյի ծննդյան օրը փաստաթղթերով տեղափոխել են հունվարի 22։ Նրա ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը, երբեմն, զվարճանում էր սիրողական մակարդակով ֆլեյտա նվագելով։

Առնոն երեք տարեկանում արդեն նվագում էր հին հարմոնիկայի վրա, իսկ 9 տարեկանում գրել էր «Պիոներական մարշը»` իր առաջին ստեղծագործությունը։ Այդ երկու իրադարձությունների միջև 6 տարի է ընկած, որոնց ընթացքում տեղի է ունեցել կարևորագույն իրադարձություն` Առնոյին նկատել է Արամ Իլյիչի Խաչատրյանը։

Армянский композитор Бабаджанян - Sputnik Արմենիա
Առնո Բաբաջանյան. հումորի մեծ զգացումով մարդը

Երևանի սովորական մանկապարտեզ այցելած բարձրաստիճան հյուրն ապշած էր հրաշամանուկի տաղանդով, բացի այդ փոքրիկ Առնոյի արտաքին նույնպես ցնցող էր` ձեռքի մեծ դաստակներ, անհավատալի մեծության քիթ։ Խաչատրյանը, լսելով վեցամյա տղային, փաստել է. «Նա ընտրյալ է»։ Դրանից հետո Խաչատրյանը ջինի նման հայտնվելու էր Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենակարևոր պահերին։

Երևանի կոնսերվատորիային առընթեր դպրոցից և ստեղծագործական բուհում ուսանելուց հետո Առնոն գնացել է Մոսկվա և ընդունվել Գնեսինկյան ուսումնարանի միանգամից վերջին կուրս։ Ուսումնարանն ավարտելուց հետո նա սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում (հատուկ դաշնամուրի բաժինը)։ 1942թ–ին վերադարձել է Երևան և ուսումը շարունակել արդեն տեղի կոնսերվատորիայում։ Մոսկվայի ստեղծագործական կյանքում չլսված իրադարձություն է դարձել Բաբաջանյանի դիպլոմի պաշտպանությունը։ Քննչական հանձնաժողովում ընդգրկված էին դաշնակահարներ և մանկավարժներ` Յակով Ֆլիերը, Ալեքսանդր Գոլդենվեյզերը և Հենրիխ Նեյգաուզը։

Դասականների ստեղծագործություններից բացի անհրաժեշտ էր նվագել սեփական ստեղծագործությունը, և Բաբաջանյանն ականավոր դաշնակահարների դատին է հանձնել Ալեքսանդր Սկրյաբինի ոճով գրված ստեղծագործություն։ Ժյուրիի անդամները լսել են այն և ասել, որ պետք է կատարել սեփական գործ, ինչին երաժիշտը պատասխանել է, որ ինքը հենց այդպես էլ վարվել է։ Հանձնաժողովի անդամներն ապշել են, քանի որ հիանալի իմացել են Սկրյաբինի ստեղծագործությունները, իսկ երիտասարդ Բաբաջանյանի ստեղծագործությունն ընդունվել է որպես դասական հեղինակի երաժշտություն։

Открытие бюста Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
«Սուսերով պարի» հեղինակի կիսանդրին, և ինչո՞ւ Խաչատրյանը մինչև հիմա «չկա» Վրաստանում

Երգ ստեղծելիս Բաբաջանյանը միշտ գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա շատ նուրբ զգում էր ցանկացած մենակատարի վոկալային առանձնահատկությունները, նրա հետ աշխատում էին շատ տարբեր կատարողներ` Լյուդմիլա Զիկինան, Սոֆիա Ռոտարուն, Յուրի Գուլյաևը, Ժան Տատլյանը և ուրիշներ։

Իսկ ինչ վերաբերում է Իոսիֆ Կոբզոնին, ապա նա մի քանի անգամ կատակով նեղացել է կոմպոզիտորից, որ իբր գլխավոր հիթերը բաժին են ընկնում Մագոմաևին, իսկ նրան երբեմն ինչ–որ երգեր են հասնում։ Թեև Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուրնի» առաջին կատարողը եղել է հենց Կոբզոնը, այլ ոչ թե Մագոմաևը։ Բաբաջանյանը գրել է այդ երաժշտությունը դաշնամուրով նվագելու համար և բազմիցս նվագել է Սիլանտևի նվագախմբի  հետ։ Մի անգամ Կոբզոնն ասել է Բաբաջանյանին. «Լսիր, Առնո, արի խնդրենք Ռոբերտին, թող բանաստեղծություն գրի, ես շատ եմ ուզում կատարել այս երգը»։ Բաբաջանյանը պատասխանել է, որ չի կարելի ձեռք տալ այդ գործին. «Երբ ես չեմ լինի, ինչ կուզեք` կանեք»։

Իսկապես, Բաբաջանյանի մահից հետո Կոբզոնը դիմել է Ռոժդենստվենսկուն, որը հիասքանչ բանաստեղծություն է գրել։ 30 տարի շարունակ` 1953թ–ից ի վեր, երբ նրան սպիտակարյունություն սարսափելի ախտորոշումն են արել, մինչև 1983թ–ը Բաբաջանյանը մշտապես պայքարել է կյանքի համար։ Երեք տասնամյակ։ Հնարավոր է այդ պատճառով նրա երաժշտության մեջ այդքան դրամատիզմ կա. Բաբաջանյանն ուրախ, ընկերասեր մարդ էր, սիրում էր կատակներ անել, անեկդոտներ պատմել և «օյիններ» սարքել ընկերների գլխին։ Իհարկե, Բաբաջանյանը դասական էր։ «Կապրիչիո», «Ջութակի սոնատ», «Նոկտյուրն» ստեղծագործությունները միայն հաստատում են դա, սակայն նրա դերն անգնահատելի է նաև հայկական և խորհրդային էստրադային երաժշտության զարգացման մեջ։

Վիլյամ Սարոյանը մի անգամ ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ հայերեն Վարպետ անվանեց։ Ես նրանց նույն կերպ պատասխանեցի, և գիտեք` նա բոլորովին չզարմացավ և նույնիսկ չվիճարկեց։ Եվ դա հիանալի է, քանզի իսկական Վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»։

Բաբաջանյանը մագնիսական ձգողականություն ուներ։ Եվգենի Եվտուշենկոն նրա մասին ասում էր. «Նա երաժիշտ է ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ արտասովոր շնորհալի երաժշտի տքնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Հենց բնությունն է հոգ տարել այդ մասին»։

«Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակներում ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի և շախմատ չէին խաղում, և կյանքն այդքան էլ հետաքրքիր չէր։ Այսօր նույնիսկ չգիտես երաժշտություն գրես, թե ապրես։ Եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար, բեմում կխաղայի, կատակերգու կլինեի։ Կարծում եմ` ես գրոտեսկային կերպար կլինեի», – ասել է մաեստրոն` ինքն իր մասին։

Լրահոս
0