ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիությունը Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ երկրների հետ կապելու հարցում, ասել է Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը։
Նա հույս է հայտնել, որ երկու շաբաթից կստորագրվի Հայաստան– ԵՄ համաձայնագիրը, որը կամրապնդի Հայաստանի անվտանգությունը, կնպաստի կրթության ոլորտի զարգացմանը։
Հոլանդացի խոսնակի խոսքով` այս տարին կարևոր է հայ–հոլանդական հարաբերությունների համար, քանի որ երկրները նշում են երկկողմանի դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը։
Նա նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում ու տպավորված է Քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ճանաչած հին երկրի պատմությունից։
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանն, իր հերթին, նշել է, որ երկրները երկկողմանի հարաբերությունների խորացման մեջ մեծ ներուժ ունեն։
«Համագործակցության ոլորտները բավականին տարբեր են` տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ», – ասաց նա։
Բաբլոյանը հույս է հայտնել, որ Բրուկերս-Քնոլի այցը երկկողմանի հարաբերությունների զարգացման խթան կդառնա։