00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր ախպար-եղբայրները կամ ինչ չգիտեինք հայրենադարձների մասին

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենադարձների հետ ծանոթանալուց հետո առաջին տպավորությունը` սիրալիր են շփման մեջ, բարեխիղճ` աշխատանքում, և որ ամենահետաքրքիրն է` գրեթե չեն ստում:

Նախ խոսենք այն մասին, թե ինչո՞ւ «ախպար»: Հայրենակիցներին «ախպեր» բառով դիմելիս՝ եկվորները փոքր-ինչ այլ արտասանությամբ էին ասում և աղավաղված ստացվում էր «ախպար»: Այդպես էլ ամրապնդվեց այդ բառը:

Հայրենիքում «ախպարների» առաջին քարավաններին դիմավորում էին նվագախմբի ուղեկցությամբ և հեքիաթներ պատմում այն մասին, որ նրանք կապիտալիստական դժոխքից, վերջապես, տեղափոխվեցին կոմունիստական դրախտ:  («Հայֆիլմում» այս թեմայով նկարահանվեց «Սիրտն է երգում» ֆիլմը. Արևմուտքում կուրացած ու խաբված երգիչ Արթուր Այդինյանը, հայրենիքում հայտնվելով, արագ խելքի է գալիս և, սրտի կանչին հետևելով, սկսում է երգել այնպես, ինչպես պետք է, և այն, ինչ պետք է):

Гора Арарат - Sputnik Արմենիա
Արարատ լեռը․ Նոյն իջավ, իսկ Աշոտը սափրվեց

Ի՞նչ նոր բան տվեցին Երևանին միևնույն ազգի, սակայն տարբեր մշակույթների (առաջին հերթին վարքագծա-կենցաղային) ներկայացուցիչները: Ահա թե ինչ: Արդյոք հայտնի՞ է մեր երիտասարդ ընթերցողներին, թե ինչից կամ, ավելի ճիշտ, ումից են իրենց ծնողները և նույնիսկ ծնողների ծնողները ժառանգել սուրճի նկատմամբ ունեցած մոլուցքը: Որտեղի՞ց է առաջացել սերը տնական պահածոների, նորաձև հագուստի նկատմամբ, «մերսի», երբեմն էլ «շատ մերսիներ» ասելու սովորությունը:

Երկու բառ սուրճի մասին: Լավագույն սուրճը կարելի էր ըմպել Ֆրանսիայի դեսպանատան տեղում գտնվող «Մասիս» ռեստորանի պատշգամբում: Լավագույններից լավագույնը՝ «Երևան» հյուրանոցի բացօթյա սրճարանում: Եթե խոսենք անմահական սուրճի մասին, ապա պետք է հիշել «Անի» հյուրանոցում մատուցվող սուրճը:  «Արմենիա» ռեստորանում էլ պակաս համով սուրճ չէին տալիս: Սակայն ամենահամեղ սուրճը պատրաստվում էր տանը: Մի խոսքով՝  Երևանում վատ սուրճ չկար:

Թե ինչպես էր այն պատրաստում «Մասիս» ռեստորանի ախպեր-Կարոն, մանրամասն չեմ հիշում: Մի փոքր խցում պատի տակ գազօջախ կար, գազօջախի վրա` մանղալ, մանղալում` շիկացած ավազ, ավազի վրա, Կարապետի կամքին ենթարկվելով, սրճեփներն էին այս ու այն կողմ գնում, յուրաքանչյուրում երկար եռացող ըմպելիքի ուղիղ մեկ գավաթ: Ճիշտ ժամանակին Կարոն ավազի վրայից վերցնում էր սրճեփները, սուրճի վրա ավելացնում մի կաթիլ անհասկանալի մի բան (ասում էին` կարագ) և մատուցում:

Армянский ресторан в Мадриде - Sputnik Արմենիա
Հայը` Մադրիդի կենտրոնում կամ ով Իսպանիայում թոնրի լավաշ թխեց «Խոստումը» ֆիլմի համար

Սուրճ ըմպելու արարողությունն ուղեկցվում էր անթիվ սիգարետներ ծխելով, սակայն դրանցից լավագույնները`  «Քենթն» ու «Մալբորոն», գնվում էին ամբողջ Երևանին հայտնի Պուրտուլ անունով անձից: Բայց սա արդեն մեկ այլ պատմություն է:

… Վաթսունականներին  «Երևան», այնուհետև նաև նորակառույց «Արմենիա» հյուրանոցները, ապշեցնում էին խորհրդային սպասարկմամբ  («սպասարկում» հասկացությունն ավելի ուշ շրջանառության մեջ մտավ): Արդյոք հարկ կա՞ բացատրելու, թե որտեղից այն ժամանակվա մետրդոտելներին նման անզուգական շարժուձև, մատուցողների` ազնվատոհմ մարդկանց վայել կեցվածք, բացի այդ օտար լեզուների հիանալի  իմացություն:

Ու՞մ մոտ կտրել մազերը: Դե իհարկե, Մարսելից եկած Արամի: Ո՞ւմ մոտից էին հագուստ գնում, դե իհարկե Արաբկիրում բնակվող Օժենի, նա կնամոլ էր և Աստծու կողմից  օժտված էր դերձակի հիանալի հմտություններով: Ու՞մ մոտ գնալ լուսանկարվելու: Միայն և միայն Խանդիկյանի, որը մի փոքր ատելիե ուներ ներկայիս Նկարիչների տան տեղում: Իսկ սուրճի մրուրի վրա գուշակություններ էր անում Զեյթունցի Սրբուհին:

Հասկանալի է, որ հեղինակը միայն «հանճարների» անունները թվարկեց, բայց նրանց շարքում կային տասնյակ և հարյուրավոր այլ վարպետներ: Պարզապես հեղինակը նրանց չի ճանաչում:

Антон Мельников - Sputnik Արմենիա
Ռուս զբոսաշրջիկ․ «50 տարի անց Արարատը մերն է լինելու»

Իհարկե, «ախպարները» ոչ միայն ոսկի ձեռքեր ունեին, այլև խելացի էին: Ընթերցողին չձանձրացնելու նպատակով թվարկեմ միայն անունները: Ակադեմիկոս Արման Կուչուկյան, գրող, դրամատուրգ և հրապարակախոս Պերճ Զեյթունցյան, երգչուհի Գոհար Գասպարյան, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ռեժիսոր Արման Մանարյան… Եվ սա մտքիս եկած առաջին անուններն են:

Ասել, թե «ախպարները» միանգամից «ախպեր» դարձան, չի կարելի: Նրանց հաճախ ծաղրում էին, և ասես հետևելով ժամանակին Ստալինի տված հրահանգին` «առողջ անվստահությունը լավ հիմք է համատեղ աշխատանքի համար», ոչ միշտ էին մոտ թողնում կարևոր աշխատանքին։

Սկզբնական շրջանում մոտավորապես նույն կերպ էին ընդունում էին նաև Թբիլիսիի (շուռ տված), Բաքվի (թուրք) հայերին։ Ասել, թե ղարաբաղցի եղբայրները միանգամից ուրախությամբ ընդունվեցին, նույնպես չի կարելի: Սակայն եթե ինչ-որ մեկը մտածի, թե սա «երևանյան հիվանդության» պես մի բան է, որով միայն մենք՝ երևանցիներս ենք տառապում, ապա սխալված կլինի:

Իսկ ինչ վերաբերում է մեր «ախպարներին», ի՞նչ կարելի է ասել: Մաղթենք նրանց առողջություն, հաջողություն և մեծ շնորհակալություն հայտնենք: Կամ ինչպես սիրում են ասել մեզ մոտ` «շատ մերսիներ»: Սա վերաբերում է նաև Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնք այսօր այրվող երկրից տեղափոխվում են հայրենիք` նախնիների հող։

Լրահոս
0