00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Սարգսյանը կանցնեն հայ-ադրբեջանական «Երուսաղեմով»

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин встретился с президентом Армении С. Саргсяном
Президент РФ В. Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան կարգավորման գործընթացի շուրջ որոշակի ակտիվություն է նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանն ու Բաքուն Մոսկվայից կարող են որոշ առաջարկներ ստանալ արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ, որից հետո դրանց «պատասխանները» ստանալու համար կգա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` վերլուծելով տարածաշրջանի առաջնորդների վերջին հանդիպումները։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասցրել է հանդիպել Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Նոյեմբերի 15–ին Պուտինը հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Мария Захарова - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել

«Պուտին – Սարգսյան հանդիպումը, բոլորի կարծիքով, պայմանավորված է արցախյան հարցով։ Որոշակի (չեմ ուզում չափազանցնել) ակտիվություն կա, այդ մասին վկայում է նաև Լավրովի այցը Ադրբեջան ու Հայաստան», – ասաց Հակոբյանը։

Նա համամիտ չէ հասարակության մեջ գերակշռող կարծիքի հետ, թե Պուտին – Էրդողան հանդիպման ժամանակ արցախյան հարցը չի քննարկվել։ Հակոբյանը համոզված է, որ այնուամենայնիվ, այդ հարցի որոշ դետալներ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության օրակարգում։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները կարծիքներ կփոխանակեն արցախյան խնդրի կարգավորման նոր ելքերի, իրավիճակների, Թուրքիայի, ինչպես նաև Իրանի հետ ընթացող համագործակցության վերաբերյալ։

«Խնդիրը ոչ թե Հայաստան – ԵՄ համաձայնագիրն է (թեև դա էլ կարող է լինել), հիմնական թեման Մադրիդյան սկզբունքների մանրուքներն ու նոր շեշտադրումներն են», – ասաց Հակոբյանը։

Ընդ որում` փորձագետները կարծում են, որ պաշտոնական հաղորդագրությունների մեջ դժվար թե որևէ «մեսիջներ» լինեն։ Իսկ եթե տեղեկատվական որոշ «արտահոսք» լինի, ապա, ամենայն հավանականությամբ դրանք կվկայեն գործընթացի արգելակման մասին։

Քաղտեխնոլոգի կարծիքով` կարող են որոշակի առաջարկներ լինել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ «Արդյունքների» համար կայցելի Սերգեյ Լավրովը։

Встреча президентов Армении и России Сержа Саргсяна и Владимира Путина - Sputnik Արմենիա
Սարգսյան–Պուտին. բարձր մակարդակի հանդիպումների քրոնիկոն

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն, իր հերթին, նույնպես կարծում է, որ կարևոր չէ արցախյան հարցի քննարկումը նշված է պաշտոնական օրակարգում, թե՞ ոչ, այն կքննարկվի։

«Հիմա, դեռ չի հասունացել պահը այն պաշտոնական օրակարգ մտցնելու համար։ Միանշանակ ինչ-որ գործընթաց ընթանում է, մշտապես ինտենսիվ քննարկումներ են գնում», –ասաց Բոզոյանը։

Ինչ վերաբերում է առաջընթացին` ապա, նրա խոսքով, դժվար է ասել, արդյո՞ք առաջխաղացում կա, թե՞ ոչ։ Նախկինում կրկին քաղաքագետները պարբերաբար հայտնել են, որ առաջընթաց կա, հետո պարզվել է, որ չկա։

Բոզոյանը չի կարծում, որ հիմա որևէ առաջընթաց կլինի, քանի որ կողմերն «ընդհանուր հայտարար չունեն»։

«Արցախը Հայաստանի ու Ադրբեջանի համար այսպես ասած «Երուսաղեմ» է», – ասաց Բոզոյանը։

Քաղաքագետը համոզված է, որ չնայած 2017 թվականին Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է Մադրիդյան սկզբունքները, դե – ֆակտո նա դրանք ժխտում է։ Հայկական կողմը ռազմավարորեն ընդունում է այն, թեև բարձրաձայն դրա մասին չի հայտնում, քանի որ չի ցանկանում բորբոքել հասարակական տրամադրությունները։

Այս պայմաններում, հնարավոր չէ լուծել երկրորդական հարցերը, քանի որ կողմերը զիջումների չեն գնա` հիմնական հարցում առանց երաշխիքներ ստանալու։

Լրահոս
0