ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին է վերադարձրել Վրուբելի 1995 թվականին առևանգված, հետո գտած ու վերականգնված «Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավը։
«Դևը և հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավը Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի պատկերազարդման շարքից է։ Այդ աշխատանքը պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուի մեջ էր, դրա հիման վրա ստեղծվել է Երևանում ռուսական արվեստի թանգարանը, որը «փոքր Տրետյակովկա» են կոչել։
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները պաշտոնական բանակցություններից հետո այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի կտավները։
Տրետյակովյան պատկերասրահը Երևանում Մարտիրոս Սարյանի թանգարանի ու Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ լայնորեն ցուցադրում է նկարչի արվեստի վաղ շրջանի աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկայացված է անվանի վարպետի ստեղծագործության ամենավառ շրջանի աշխատանքները։