Միջոցառմանը, որտեղ Տավուշի մարզի տաղանդավոր երեխաներն էին ելույթ ունենում, ներկա էին նաև հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ներկայացուցիչ, օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը և Ռուսաստանի վաստակավոր մարզիկ, հայազգի Արսեն Գալստյանը:
«Սահմանամերձ գյուղերի երեխաներին նման հնարավորության տալ, նման ուրախություն պարգևել նրանց՝ կարևոր գործ է: Շնորհակալ եմ այս միջոցառման կազմակերպիչներին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Գալստյանը:
«Հայկական կոլորիտը» մշակութային ծրագիր է, որ հավաքում է Հայաստանի տարբեր մարզերի տաղանդավոր երեխաներին: Այս նախագիծը հնարավորություն է տալիս նրանց զարգանալ և առաջընթաց ապահովել իրենց ստեղծագործական կյանքում: