ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքն ընդունվեն, գրում է «Ժամանակ» թերթը։
«Սա համամարդկային դժբախտության ծրագիր է։ Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի` պետք է պատժվի»,– ասել է Ստամբոլցյանը։
Ըստ նրա՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, բայց քրեական օրենսգրքի մեջ արդարադատության նախարարությունը պատիժ է սահմանել նրանց դեմ խոսողների համար, դրվել է փոքրամասնության դիկտատուրա`մեծամասնության վրա։