ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայտնի արտիստի ընտանեկան ողբերգության մեջ 3–րդ անձ կամ անհայտ խումբ է խառնված։ Այս կարծիքը «Թող խոսեն» ("Пусть говорят") հաղորդման ընթացքում հայտնել է փորձագետ Ռոման Ուստյուժանինը։
«Էլինան (Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայի ներկայացուցիչը) անկեղծ չէր ստի դետեկտորի հարցերին պատասխանելու ժամանակ։ Մենք ոչ միայն նրա հետ ենք զրուցել, այլ այս գործի հետ փոխկապակցված այլ անձանց։ Սարքի օգնությամբ մենք որոշ եզրակացություններ ենք արել։
Վիտալինան ինչ-որ կերպ դառնում է թատրոնի տնօրեն և փորձում է աշխատել։ Հանկարծ հայտնվում է ինչ-որ մեկը և սկսում է նրան խորհուրդներ տալ, ուղղություն ցույց տալ։ Էլինան հենց այդ անհասկանալի մարդու կամ խմբի ներկայացուցիչն է, որ զբաղվում են այս գործով»,–ասաց է նա։
Ուստյուժանինայի խոսքով` Էլինա Մազուրը համաձայնել էր մասնակցել հաղորդմանը, որպեսզի կարողանա իր կողմ շեղել հանրության և ԶԼՄ–ների համակրանքը, բայց խնդիրը նրանում է, որ հաղորդման ընթացքում նա հիմնականում ստում էր։
Իր հերթին հաղորդումը վարող Դմիտրի Շեպելևն ասաց, որ Էլինային շատ պարզ պատճառով չհաջողվեց խաբել մասնագետներին։
«Երբ նրան հարց տրվեց կրթության մասին, պարզվեց, որ նա իրավաբանական կրթություն չունի։ Իսկ ինչ-որ մեկի շահերը պաշտպանելու համար պարտադիր է այդ որակավորումը։ Արդյո՞ք նա հանցավոր խմբավորումների կամ անձանց հետ առնչություն ունեցել է հարցին, կինը բացասական պատասխան տվեց, բայց սարքը ցույց տվեց, որ նա ստում է»,–նշեց նա։
Նրա խոսքով` շատ կարևոր է պարզել, թե ով է մեկ ամիս առաջ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայի կյանքում հայտնված անձը։
Հաղորդման ռեժիսոր, հաղորդավար Ալեքսեյ Պամինովը նշեց, որ այս գործն իր մեջ հանցակազմ է պարունակում։
«Պարզ է, որ փողերը օֆշոր էին գնում։ Հանուն ինչի՞ է դա արվել։ Որովհետև աղջիկն իր ապագան է կառուցել։ Անգամ օֆշորային գոտի գնացող փողերը ոչ մի ռուսական բանկով չեն փոխանցվել, նրանք ուղարկվել են օֆշոր, որովհետև այնտեղ դրանք հեշտ է թաքցնել։ Այստեղ ակնհայտ հանցագործության մասին է խոսքը»,–ասաց նա։
Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը սկսվեց շաբաթներ առաջ։ Ամուսինները վիճել էին, և Արմեն Բորիսովիչը հեռացել էր տնից։ Շուտով պարզվել էր, որ նրան հոսպիտալացրել են։ Արտիստը կնոջը մեղադրել է գողության մեջ և հայտարարել, որ մտադիր է բաժանվել նրանից։ Հիմա Վիտալինան ժամանակավորապես գտնվում է Թբիլիսիում։