ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Այսօր` նոյեմբերի 14–ին, Իրանում երկրաշարժի զոհերի հիշատակի համար սգո օր է հայտարարված։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական Telegram ալիքին։
Տեղի ունեցած ողբերգության համար Իրանի իշխանությունները ցավակցել են Իրանի հոգևոր առաջնորդին, ժողովրդին, հատկապես, երկրաշարժից տուժած գոտիներում բնակվողներին։
«Կառավարությունը ցավակցում է զոհվածների հարազատներին և շուտափույթ առողջություն մաղթում վիրավորներին։ Անմեղ զոհվերի հիշատակը հարգելու և նրանց հարազատներին ցավակցելու համար նոյեմբերի 14–ին երկրում սգո օր է հայտարարված։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12–ի երեկոյան 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանում։ Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 445 մարդ, ավելի քան 6000–ը վիրավորվել է։