00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետ պահել Արցախը պատերազմից. արժե արդյո՞ք մոսկովյան բանակցություններից առաջընթաց սպասել

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը համոզված է, որ եթե Ռուսաստանը համակարգի բանակցային գործընթացը, Երևանն ու Բաքուն, վերջիվերջո, պետք է փոխզիջումների գնան։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը՝ հատուկ Sputnik Արմենիայի համար։

Մոսկվան ընդունում է արցախյան կարգավորման բանակցությունների հերթական ռաունդը։ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպումներ կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ընդամենը մեկ ամիս առաջ Ժնևում հակամարտության լուծման հեռանկարները քննարկում էին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Կարելի է արդյո՞ք խոսել խաղաղ գործընթացի ինտենսիֆիկացման մասին ու արժի արդյո՞ք մոսկովյան բանակցություններից որևէ կտրուկ որոշումներ ակնկալել։

Առաջընթաց դեռ չի երևում

Այդ հարցի պատասխանը կախված է այն բանից, ինչ ակնկալիքներ մենք ունենք առաջիկա հանդիպումներից։ Պետք է հաշվի առնել, որ միայն այս տարվա ընթացքում արցախյան կարգավորումը բազմաթիվ բանակցային ռաունդների թեմա էր։ Անվտանգության Մյունխենի համաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրեցին սկզբից առանձին, հետո համատեղ հանդիպումներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։

Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Արցախյան հարցում «կուլուարները» կարող են չար կատակ խաղալ հայերի գլխին

Մարտին ու հոկտեմբերին միջնորդ պատգամավորները երկու ուղևորություն են կատարել դեպի մեր տարածաշրջան։ Մայիսին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություններ են կայացել։

Կողմերն առաջվա պես մաքսիմալիստական դիրքորոշում ունեն։ Բաքվի համար ներկա ստատուս-քվոն անընդունելի է։

Հայաստանին, առաջին հայացքից, ներկա իրավիճակը ձեռնտու է։ Արցախն Ադրբեջանի իրավասությունից դուրս է, իսկ նրան կից յոթ տարածաշրջաններն ապահովում են  հարաբերական անվտանգությունը, սակայն նման իրավիճակը քաղաքական օրինականացում չի ստացել։

Ինչևիցե, ոչ ոք փոխզիջումների գնալու պատրաստակամություն չի ցուցադրում։

Բանակցությունները շքեղություն չեն

Այդ համատեքստում դիտորդները պետք է չխաբվեն Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի՝ վերջերս արած հայտարարություններին արցախյան կարգավորումների «ցավոտ որոշումների շուրջ»։ Հայ առաջնորդներն իրենց կողմից հնարավոր զիջումներն անմիջականորեն կապում են Երևանին ընդառաջ արվող ադրբեջանական կողմի պատասխան քայլերի հետ։

Անցած տարվա քառօրյա պատերազմը շատ վերլուծաբաններ դիտարկում են որպես խոչընդոտ`  խաղաղ կարգավորման ճանապարհին։

Բանակցային գործընթացն անընդհատ չէ։ Այն մշտապես բախվում է ռազմական սրացումների։ Արդյունքում ամեն անգամ խաղաղ գործընթացը փրկել է պետք։

Այդ առումով Ժնևի գագաթնաժողովը բացառություն չէր։ Դրա անցկացման ժամանակ Արցախում գոնե մի շաբաթ լռություն չեղավ։ Հակառակը, շփման գծում ակտիվություն էր նկատվում։ Հետևաբար, հաճախակի բանակցությունները շքեղություն չեն։ Դրանք փորձեր են Արցախը հետ պահելու դեպի պատերազմ գնալուց։

Ռուսաստանի առանձնահատուկ դերը

Պետք է նշել Մոսկվայի առանձնահատուկ դերը խաղաղ գործընթացի հարցում։ Թեև արցախյան կարգավորումը Ռուսաստանի համար կարևորության աստիճանով չի կարելի համեմատել այնպիսի արտաքին քաղաքական հարցերի հետ, ինչպիսիք են հարաբերությունները ԱՄՆ–ի, Եվրամիության, Չինաստանի, հետ, հակամարտությունը Սիրիայում կամ Ուկրաինան, տվյալ թեման չի վերանում ռուսական ԱԳՆ–ի և միջազգային ասպարեզում ռուսական ուղղվածության մշակմամբ զբաղվող այլ կառույցների ուշադրությունից։

Այդպիսի հետաքրքրության պատճառներն ակնհայտ են. գործողությունների անընդհատ և աստիճանական ծավալումը Անդրկովկասում Ռուսաստանի համար բազմաթիվ խնդիրներ կստեղծի։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Թուրք–ադրբեջանական հնարք. հարյուրավոր միլիոններ Հայաստանի մեկուսացման համա՞ր

Հարկավոր է մի քանի խոսք ասել նաև Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ։ Անկարան Բաքվի ռազմավարական դաշնակիցն է ու Երևանի աշխարհաքաղաքական հակառակորդը, ՆԱՏՕ–ի անդամ է, որը, միաժամանակ, ձգտում է պրագմատիկ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։ Այնպես է ստացվել, որ արցախյան հարցով բանակցությունները տեղի կունենան Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի՝ Սոչիում հանդիպման, ինչպես ասում են, «տաք հետքերով»։

Այդ իրադարձությունից երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը, խոսելով Ռուսաստանի նախագահի առաջիկա հանդիպման մասին, ընդգծում է արցախյան կարգավորման հարցում Ռուսաստանի մեծ հնարավորությունները, մյուս կողմից էլ ակնարկում էր, որ թուրքական ռեսուրսը կարող է նշանակալի լինել անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգության կոնֆիգուրացիայի համար։ Այդ ամենը սուր վեճերի առիթ է դարձել, ու լուրեր են հայտնվել Մոսկվայի և Անկարայի միջև «մեծ աշխարհաքաղաքական գործարքի» մասին։ Մինչդեռ, Պուտինի ու Էրդողանի բանակցությունների ընթացքում առաջի պլան են դուրսն եկել Մերձավոր Արևելքի ու երկկողմանի տնտեսական հարաբերություններիր խնդիրները։

Չի կարելի անտեսել Թուրքիայի գործոնը։ Ինչքան ավելի կայունանա իրավիճակն Արցախում (թեև տվյալ համատեքստում կայունությունը հարաբերական է), այնքան ավելի քիչ Անկարան կգայթակղվի Կովկասի այդ կետում սեփական խաղը վարելու գաղափարով։

Այդպիսով, արցախյան կարգավորման նոր, նոյեմբերյան ռաունդը նշանակում է, որ Ռուսաստանը խաղաղ գործընթացում առանձնահատուկ, արտոնյալ կարգավիճակ կունենա, բայց դա չպետք է չափազանց բարեգութ մթնոլորտ ստեղծի կամ նոր, շատ մեծ ակնկալիքների տեղիք տա։ Մոսկվան կարող է օգնել կողմերին, սուր սյուժեների քննարկման պայմաններ ստեղծել, բայց բովանդակային, ոչ թե իմիտացիոն առումով։ Ոչ Ռուսաստանը, ոչ էլ որևէ այլ երկիր չի ազատի Երևանն ու Բաքուն բարդ, ու չի բացառվում՝ ցավոտ փոխզիջումների որոնումից։

Լրահոս
0