00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարայի հատուցումը. քրդերը զրկվեցին Թուրքիայում հայկական արժեքների «սև շուկայից»

© Газета ГандзасарАрмянская церковь Дер эз-Зор
Армянская церковь Дер эз-Зор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրդստանի՝ նավթային հանքահորերը և Թուրքիայի հետ հսկիչ-անցումային կետի վրա վերահսկողությունը կորցնելուց հետո, Անկարան զրկվում է էժան «սև ոսկուց» և Սիրիայում թալանված հարստություններից օգտվելու հնարավորությունից:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Քրդական հանրաքվեի տապալումից հետո թուրքական «սև շուկան» զրկվում է էժան նավթից և Սիրիայում Իսլամական պետության թալանած հարստություններից, կարծում է թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, եթե նախկինում ԻՊ անդամները և Քրդստանի ղեկավարությունը Թուրքիային ցածր գնով նավթ էին վաճառում, ինչպես նաև թանգարանային և եկեղեցական, հայկական արժեքավոր իրեր, ապա այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է:

«Թուրքիայում վաճառել են, օրինակ, հայկական եկեղեցիներից գողացված սպասք, գրականություն: «Սև շուկայի» օղակն աստիճանաբար սեղմվում է», — ընդգծեց Հովհաննիսյանը:

Азербайджанские туристы проводят акцию протеста против курдских бомбежек - Sputnik Արմենիա
Քրդստանի հայ համայնքին սպառնում են «Ադրբեջանի դրոշով» թուրքմենները

Նրա խոսքով՝ այդ մասին վկայում է այն, որ թուրքական Սամսոն քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանապետի և նավահանգստի անվտանգության ծառայության ղեկավարի կողմնակիցների միջև: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պատճառը հայկական եկեղեցական կահ-կարասին և գրակաությունն է եղել, որոնք բերվել են Սիրիայից: Իսկ թեման՝ դրանց գինը որոշելու և ԱՄՆ-ում այն վաճառելու հարցը:

«Սա հազվադեպ դեպք է, քանի որ հիմնականում նման միջադեպերը տեղի են ունեցել ավելի թանկ նավթի շուրջ: Դա նշանակում է, որ նավթի սև շուկան փակվում է Թուրքիայի համար», — նշեց Հովհաննիսյանը:

Իր հերթին արաբագետ Սարգիս Գրիգորյանն ասաց Sputnik Արմենիային, որ լուրջ գործընթացներ են սպասվում՝ կապված իրաքյան քրդերի հետ, ուստի նրանք ևս գտնվում են սպասման ռեժիմում:

«Քրդերը փորձում են հասկանալ, թե որտեղ են սխալվել, որից հետո կփորձեն կանխագուշակել Իրանի, Թուրքիայի և գերտերությունների պահվածքը: Նրանք իրենց խաբված են զգում և փորձում են վերանայել իրավիճակը», — ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Քրդստանի ժողովրդավարական կուսակցությունը, որը գլխավորում է Մասուդ Բարզանին, ամուր դիրքեր ունի Իրաքի քրդական տարածաշրջանային իշխանությունում, բայց շատ բան կախված է, թե նրանք ինչպես կներկայացնեն ներկա ձախողումը քրդական հասարակությանը:

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Մոլեգնած քրդերը շենքերից պոկում են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները. տեսանյութ

Գրիգորյանի խոսքով, եթե նրանք կարողանան պատասխանատվությունը գցել այլ կառույցների վրա, ապա կմնան իշխանության գլուխ: Իսկ եթե ոչ (հատկապես, եթե արտաքին խաղացողները փոխեն նրանց նկատմամբ վերաբերմունքը), հնարավոր է, որ ստիպված լինեն զիջել:

«Բայց առայժմ առաջիկա հեռանկարում նրանք կպահպանեն իշխանությունը», — նշեց Գրիգորյանը:

Արաբագետի կարծիքով՝ չարժե ակնկալել ներքին բախումներ քրդերի և պեշմերգայի ջոկատների միջև, որոնք ենթակա են տարբեր կուսակցությունների վերահսկողությանը: Քրդերն արդեն արդեն հասկացել են, թե ինչպիսի արդյունքների են հանգեցնում ներքին տարաձայնությունները:

Մերձավոր Արևելքի հարցերով մասնագետ Օյտուն Օրհանը կարծում է, որ հանրաքվեի անցկացման ժամանակաշրջանի ընտրության դեմ (բայց ոչ հանրաքվեի դեմ) հանդես է եկել ԱՄՆ-ը:

«Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ նա ողջունում է Բարզանիի հեռանալը, բացատրվում է նրանով, որ ամերիկացիները ենթադրում են, որ նրա հրաժարականը կթուլացնի Բաղդադի և Էրբիլի միջև լարվածությունը: Ամենայն հավանականությամբ, քաղաքական ֆիգուրները, որոնք առաջիկայում կարող են զբաղեցնել Մասուդ Բարզանիի տեղը, ավելի դրական կընդունվեն ԱՄՆ-ի կողմից», — ասաց Օրհանը:

Նրա կարծիքով՝ այսօր անկախության մասին Իրաքի քրդական իշխանության երազանքների իրականացման հեռանկարներն ավելի աղոտ են թվում, քան նախկինում:

«Իրաքի քրդերը չեն հրաժարվի անկախության մասին իրենց երազանքից, բայց այսօր նրանք ավելի հեռու են դրա իրականացումից, քան մինչև սեպտեմբերի 25-ը: Իրաքի քրդական հատվածը հիմա արդեն տարածաշրջան չէ, որը կարող է ինքնուրույն գոյատևել տնտեսական տեսանկյունից: Քրդերը կորցրել են իրենց հանքավայրերի զգալի մասը և վերահսկողությունը հսկիչ-անցումային կետերի նկատմամբ», — ասաց Օրհանը:

Նրա խոսքով՝ անկախությաան մասին գաղափարը երկար ժամանակով հետին պլան է մղվել:

 

Լրահոս
0